Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Պեկինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին ճանապարհել է Պեկինի քաղաքապետ Յին Յուն։

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել […]

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն. Պենտագոնի ղեկավար

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է նախապատրաստվել մերձեցված ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին զսպելուն: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը մերձեցրել է Ռուսաստանն ու Չինաստանը։ Դա սարսափելի իրադարձություն էր, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ»,-ասել է Հեգսեթը: «Ահա թե […]

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

ՀԱՊԿ մամուլի ծառայությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Պեկինում ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և ՇՀԿ+ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության ավագ վարչական պաշտոնյաների հանդիպում։ Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։ […]

Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին է ուղարկել 44-օրյայի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 21 մլրդ դոլար․ Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանի Հանրապետության հիմքը

Արարատ Միրզոյանը ասել էր, որխաղաղության համաձայնագրում քարտեզներ ամրագրված չեն, առանց դրա ի՞նչ սահման են գծելու: FrontTv. am –ի հետ զրույցում ասաց ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյանը։  «Այդ դեպքում եթե քարտեզներ չկա, սահմաններ չկա, դուք ինչպե՞սեք գնում խաղաղության: Քարտեզը պետք է լինի սեղանի շուրջ, որ մարդիկ բանակցեն», — ասաց Արսեն Վարդանյանը։  Արսեն Վարդանյանն անդրադարձավ նաև Չինաստանում ՆիկոլՓաշինյանի […]

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647): Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Հաշվետու ժամանակահատվածում նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան  (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը […]

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս երկու չկառուցապատված հողամաս կվերադարձվեն համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից երկուսով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով ՀՀ գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել են Իջևան համայնքի […]

ՄԻՊ-ն ու ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք […]

Հայտնի է, թե երբ Պորտուգալիայի հավաքականը կժամանի Հայաստան և որտեղ է գիշերելու. աղբյուր

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստան այցելելուն՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Պորտուգալական պատվիրակության ժամանումը Երևան նախատեսված է սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով 23:30-ին։  Այս մասին գրում է sportaran.com-ը: Պորտուգալիայի հավաքականի խաղացողներն ու մարզչական անձնակազմը կտեղավորվեն «Seven Visions Dvin» հյուրանոցում, որտեղ նաև կստեղծվի աշխատանքային տարածք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր […]

Պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ  Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ: Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հզր […]

«Արևմտյան Ադրբեջան» զավթnղական անվանումը կրող համայնքի ղեկավարը երեկ հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է. ադրբեջանագետ

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը երեկ  հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է: Այս գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ««Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց […]

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր. երկրի Մաջիլիսը վավերացրել է Երևանի հետ համաձայնագիրը: Այժմ երկու երկրների քաղաքացիները կկարողանան մյուս կողմի տարածքում մնալ մինչև երեք ամիս առանց վիզայի, եթե ունենան վավեր փաստաթղթեր՝ անձնագիր (ներառյալ ծառայողական և դիվանագիտական)։ 2024 թվականի ապրիլին Երևանում ստորագրված փաստաթուղթը նախատեսում է մինչև 90 օր ժամկետով առանց վիզայի ռեժիմ։

Վրшերթ՝ Եղվարդում. 39-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Պ.-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Գ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած […]

Պուտինը ցուցադրում է իր անպատժելիությունը. գիշերը Ռուսաստանը զանգվածային hարված է հասցրել Ուկրաինային. Զելենսկի

Ռուսաստանը գիշերը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային,  թելեգրամյան իր ալիքում հայտնել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով, հիմնական թիրախներն են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտները, տրանսպորտային հանգույցը, նույնիսկ ավտոտնակի կոոպերատիվը և, ինչպես արդեն սովորական է դարձել ռուսների համար, բնակելի հատվածը: «Մեր երկրի տարբեր շրջաններում գիշերը տասնյակ բնակելի շենքեր են վնասվել: Հրդեհները […]

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գործարկվելու է էլեկտրական շչակ

Սեպտեմբերի 4-ին Երևանի «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ընթացքում ժամը 15:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 08։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են […]

Կյանքից հեռացել է Սու-25 գրոhային ինքնաթիռի ստեղծող Յուրի Իվաշեչկինը

Սու-25 գրոհային ինքնաթիռի ստեղծող Յուրի Իվաշեչկինը մահացել է 91 տարեկան հասակում, հայտնում է Ռոստեխի մամուլի ծառայությունը։ «Սու-25-ի ստեղծող, Սուխոյ Սուպերջեթ 100-ի առաջին գլխավոր կոնստրուկտոր Յուրի Վիկտորովիչ Իվաշեչկինը մահացել է 91 տարեկան հասակում։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական  պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է  Ermenihaber.am-ը։ Յըլմազը հանդիպան վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով: Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքը օկուպացված […]

Մենք` կառավարության անդամներս, կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը. Գալյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» արտահայտության մասին

Մենք` կառավարության անդամներս, կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «կառավարությունը ես եմ» հայտարարությանը: «Սահմանադրական կարգավիճակը կառավարության անդամների և ղեկավարի, ըստ էության հստակ է, այդ առումով մանիպուլյացիաներ մի արեք»,- լրագրողներին ասաց Գալյանը: Դիտարկմանը՝ Փաշինյանը հստակ ասել է՝ […]

Ոչ ոք դավեր չի նյութել. բոլորը հասկանում են, թե ինչպիսի դեր ունեն ԱՄՆ-ն, նախագահ Թրամփի գործող վարչակազմը և անձամբ նախագահը. Ուշակով

Ոչ ոք դավեր չի նյութել, ավելին՝ անգամ ոչ մեկի մտքով նման բան չի անցել՝ այս 3 առաջնորդներից ոչ մեկի, ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը՝ արձագանքելով Թրամփին: «Բոլորը հասկանում են, թե ինչպիսի դեր ունեն ԱՄՆ-ն, նախագահ Թրամփի գործող վարչակազմը և անձամբ նախագահը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Թրամփը Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին մեղադրել […]

Ադրբեջանում մարդկանց արդեն պատրաստում են Հայաստանում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը. Թաթոյան

Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի […]

Թրամփը Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին մեղադրել է «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացվող Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը, հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «դավեր են նյութում ԱՄՆ-ի դեմ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում: «Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդն ունենան […]

Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել քաղաքացու տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային․ կա վիրավոր

Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի  տներից մեկից գողություն է կատարվում։ Տեղում պարզվել է, որ […]