Հայտնի է, թե երբ Պորտուգալիայի հավաքականը կժամանի Հայաստան և որտեղ է գիշերելու. աղբյուր

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստան այցելելուն՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։

Պորտուգալական պատվիրակության ժամանումը Երևան նախատեսված է սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով 23:30-ին։  Այս մասին գրում է sportaran.com-ը:

Պորտուգալիայի հավաքականի խաղացողներն ու մարզչական անձնակազմը կտեղավորվեն «Seven Visions Dvin» հյուրանոցում, որտեղ նաև կստեղծվի աշխատանքային տարածք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 12։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ:

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կուեննա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 18։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը տեղի կունենա ժամը՝ 13։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ:

Հայաստանի ազգային հավաքականի մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կունենա ժամը՝ 19։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:

Բանակը փլուզման եզրին է․ համազգեստը դարձրել են ծաղրի առարկա․ Սերգո Մուրադյան

Մենք ուզու՞մ ենք, որ Նախիջևանով զենք ու զորք տեղափոխենք Մեղրի, նախ դա պետք է որոշենք. Փաշինյան

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը