ԵՐԹ դեպի Եղեռնի հուշահամալիր. ԴՕԿ, ՀՃԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի կուսակիցներ, համակիրներ, քաղաքացիներ,
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Երթը կմեկնարկի ժամը 11:00-ին՝ «Բարեկամություն» մետրոյի կայարանի հարակից տարածքից։
Երթի ընթացքում «Հավաննա» ռեստորանային համալիրի մոտ կմիանան այն կուսակիցներն ու քաղաքացիները, ովքեր տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեն։ Այնուհետև միասնական շարքով կշարժվենք դեպի Ցեղասպանության հուշահամալիր։
Կոչ ենք անում բոլորին միանալ երթին՝ մեր միասնական ներկայությամբ արժանապատվորեն խոնարհվելու մեր նահատակների հիշատակի առաջ։
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն