Ո՞նց ենք բենզին գնելու մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար. ՀՃՇ անդամ

Այս օրերին Ադրբեջանից Հայաստան բենզինի երկրորդ խմբաքանակի ներմուծումը դարձյալ առաջացրել է հանրային աղմուկ, որն ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խոր ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Քանզի տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»։ Իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում […]
Կրակոցներ՝ Շիրակի մարզում. Գյումրիում վիճաբանությունը վերածվել է կրակոցի. կա 3 վիրավոր

Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Շիրակի մարզում և կան վիրավորներ։ Այդ օրը ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարզային վարչության պետի […]
Մի խնդրանք ունեմ միայն, եթե դժվարություն չկա, մի քիչ ժամանակ տաք ինձ, որպեսզի մեկ հատիկ հարսանիքը ես անեմ. Մանրամասներ Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի նամակից

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, «Փաստինֆոյին» է տրամադրել ամուսնուց ստացած ձեռագիր նամակը՝ թույլատրելով որոշ մանրամասներ ներկայացնել նամակից՝ առանց այն հրապարակելու։ «Ուղարկած հաղորդագրությունը ստիպեց ինձ լաց լինել. Նա խնդրել է որդուն չամուսնանալ և սպասել իրեն։ Որդուս հարսանիքը նշանակված էր երկու ամսից»,– մեզ հետ զրույցում ասաց Լինդան։ Նամակում, որ մեզ է տրամադրել […]
Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտնում է․ Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Էջմիածնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը, լրագրողի կողմից իրականացվող նկարահանումը դադարեցնելու պահանջ ներկայացնելով, հարձակվում և բռունցքով հարվածում լրագրող Անի Գևորգյանին: Այս դեպքի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2025թ. դեկտեմբերի 19-ին հանցագործության հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատախազություն: Նույն […]