Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է, չի կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հրապարակել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի շնորհակալական խոսքը: «Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ընկերներիս, գործընկերներիս, հանրային ու քաղաքական դաշտի մարդկանց, իրավապաշտպաններին, լրատվականներին ու լրագրողներին, ուսանողներիս, գաղափարակիցներիս, քաղաքական և քաղաքացիական միավորներին ովքեր իրենց հանրային խոսքում, գրառումներում, հարցազրույցներում հունիսի 12-ի՝ իմ ձերբակալության փաստի վերաբերյալ օբյեկտիվ քննադատողական դիրքորոշում են […]
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Արտեմա բնակավայրը

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Արտեմա բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտեմա բնակավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել. ԲԸՏՄ

Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ […]