Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է, չի կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հրապարակել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի շնորհակալական խոսքը:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ընկերներիս, գործընկերներիս, հանրային ու քաղաքական դաշտի մարդկանց, իրավապաշտպաններին, լրատվականներին ու լրագրողներին, ուսանողներիս, գաղափարակիցներիս, քաղաքական և քաղաքացիական միավորներին ովքեր իրենց հանրային խոսքում, գրառումներում, հարցազրույցներում հունիսի 12-ի՝ իմ ձերբակալության փաստի վերաբերյալ օբյեկտիվ քննադատողական դիրքորոշում են որդեգրել, աջակցության խոսքեր հնչեցրել:
Ակնհայտ է, որ այս քր. գործն ունի քաղաքական բնույթ:

Նշեմ, որ քր. գործի շրջանակներում դատարանը իմ մասով որոշում է կայացրել, համաձայն որի ես այս գործընթացի ընթացքում գտնվելու եմ վարչական վերահսկողության տակ, չեմ կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից, չեմ կարող սոցցանցային հարթակներում գրառումներ կատարել, մասնակցել քաղաքական բնույթի հավաքների, ինչպես նաև չեմ կարող լքել ՀՀ-ն:

Ինձ հետ կապի հասանելի միջոցը բջջային սովորական կապն է և կենդանի շփումը:
Շնորհակալ եմ բոլորիցդ»:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն