Իրանը մտադիր է պատասխանել Բեյրութի արվարձանում Իսրայելի իրականացրած հարձակմանը։
«Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ իսրայելական հարվածն անպատասխան չի մնա։
ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝
«Իրանի պատասխանը անխուսափելի է։ Մի քանի ժամից Իսրայելի երկինքը կրկին կհեղեղվի հրթիռների անձրևով»։
Հայտարարության իսկությունը և դրանում հնչեցված սպառնալիքները պաշտոնապես չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։


































