Իտալիայի պաշտպանության նախարարը պատրաստվում էր հրաժարական տալ ռազմական ծախսերի շուրջ տարաձայնությունների պատճառով:
Հաղորդվում է՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Իտալիայի իշխանությունները նախատեսում են կրճատել պետական բյուջեի մի շարք ծախսեր, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Repubblica թերթի տվյալներով՝ Կրոզետտոն կանգնած էր ընտրության առաջ՝ կամ համաձայնել ռազմական բյուջեի կրճատմանը՝ չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների առաջ ստանձնած պարտավորություններին, կամ լքել պաշտոնը։
Ի վերջո նախարարը որոշել է մնալ պաշտոնում այն բանից հետո, երբ Իտալիայի ֆինանսների նախարարությունը խոստացել է 2026 թվականին պաշտպանության ծախսերն ավելացնել ՀՆԱ-ի 0,35 տոկոսի չափով։
Ներկայումս Իտալիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 1,61 տոկոսը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ մինչև 2035 թվականը դաշինքի բոլոր անդամ երկրները ռազմական ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի 5 տոկոսի։


































