Իրանը սպառնում է պատասխանել Բեյրութի վրա Իսրայելի հարձակմանը

Իրանը մտադիր է պատասխանել Բեյրութի արվարձանում Իսրայելի իրականացրած հարձակմանը։ «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ իսրայելական հարվածն անպատասխան չի մնա։ ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ «Իրանի պատասխանը անխուսափելի է։ Մի քանի ժամից Իսրայելի երկինքը կրկին կհեղեղվի հրթիռների անձրևով»։ Հայտարարության իսկությունը և դրանում հնչեցված սպառնալիքները պաշտոնապես չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։
Ինչու էր պատրաստվում հրաժարական տալ Իտալիայի ՊՆ նախարարը

Իտալիայի պաշտպանության նախարարը պատրաստվում էր հրաժարական տալ ռազմական ծախսերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Հաղորդվում է՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Իտալիայի իշխանությունները նախատեսում են կրճատել պետական բյուջեի մի շարք ծախսեր, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Repubblica թերթի տվյալներով՝ Կրոզետտոն կանգնած էր ընտրության առաջ՝ կամ համաձայնել ռազմական բյուջեի կրճատմանը՝ չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների առաջ ստանձնած պարտավորություններին, կամ լքել պաշտոնը։ […]