Հաիթիում բանտից փախուստի ժամանակ մահացել է 12 բանտարկյալ

Հաիթիի Սեն Մարկ քաղաքի բանտից ուրբաթ կատարված փախուստի ժամանակ մահացել է 12 բանտարկյալ, տեղեկացրել է քաղաքապետ Միրիամ Ֆյեւրը, տեղեկացրել է Reuters-ը։ Սա երրորդ նման միջադեպն է վերջին ամիսներին։ Պետական մեղադրող Վենսոն Ֆրանսուան հայտնել է, որ ուրբաթ ցերեկը բանտում իրավիճակը արդեն վերցվել էր վերահսկողության տակ։ Ավելի վաղ նույն օրը սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսագրություններ, որոնցում մարդիկ […]
ՀՀ-Ֆրանսիա կապերի խորացումը չպետք է լինի հայ-ռուսական կապերի հաշվին

Պաշտոնական Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցի մասին տեղեկությունը։ Նշենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։ Ֆրանսիան ակտիվացրել է իր քաղաքականությունը ՀՀ-ում՝Փարիզը զենք է մատակարարում Երևանին՝հանդես է գալիս Ադրբեջանին և Թուրքիային Հարավային Կովկասում զսպող հայտարարություններով։ Հայ-ֆրանսիական կապերը սերտացել են նաև նախկին իշխանությունների օրոք՝տնտեսական, […]
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ […]
«COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ադրբեջանում սպասվող COP29-ի հարցով նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին․ «ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ձեռնարկած է կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովի` ՔՈՓ29-ի հարցով արշաւի մը, որուն ծիրին մէջ նամակներ յղեց Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ, Ֆրանսայի, Բրիտանիոյ, Սպանիոյ, Չինաստանի, Եւրոպական Միութեան, Իտալիոյ, Զուիցերիոյ, Նետերլանտներու, Յունաստանի, Դանիոյ, Աւստրիոյ, Գերմանիոյ, Պուլկարիոյ, […]
ՌԴ-Հայաստան-Իրան ռազմա-քաղաքական դաշինքը՝ՀՀ անվտանգության անկյունաքար

Ռուսաստանը անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։ Եվ այս փաստը չի կարող չեղարկվել պատմությունը վերաշարադրելու որևէ փորձով։ Այս մասին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Չնայած Փաշինյանի և ՔՊ-ականների ջանքերին և հակառուսական ակտիվ քարոզչությանը՝ՌԴ-ն տարանջատում […]
Խոշոր հրդեհ Արգավանդում. այրվել է կահույքի 2 արտադրամաս

Օգոստոսի 17-ին, ժամը 02:14-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
Անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են: Այս մասին հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրությունից, այսօր աշխատում են Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի, Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի, Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, Արագածոտնի մարզում՝ Աշտարակի […]
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինամթերքի պահեստին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական նշանակության շենքերի և զինամթերքի պահեստին:Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ): «Երեկ երեկոյան ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հանին և Մարուն ալ-Ռաս շրջաններում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական շենքերի վրա։ Բացի այդ՝ Նեբատիյա շրջանում գիշերը գրոհի է ենթարկվել կազմակերպության […]
Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին․ Տեր Զաքարիա
Սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ «Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: […]
Փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը

Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին: Հրատապ առաջացած կարիքների […]
Հայաստանում վերջին 2 շաբաթում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

COVID-19-ի «Օմիկրոն»-ի ենթատեսակներով պայմանավորված՝ կայուն աճ կա ամբողջ աշխարհում: Այս մասին նշել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի անցկացրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուները: Խորհրդակցությանը քննարկվել է տարածաշրջաններում և Հայաստանում համաճարակային իրավիճակը: Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի […]
Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել․ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Զորավարժությունների ընթացքում «S-300 Favorit» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել է դեպի դիրքային տարածքներ, մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ և քողարկման խնդիրներ կատարել»,- հայտնում են պաշտպանության գերատեսչությունից ։ Տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների հիմնական […]
Այսօր նշվում է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի վերածննդի օրը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, նշվում է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի վերածննդի օրը: Մարտունու Քաղաքապետարանի ֆեյբուքյան էջը գրում է` Մարտունու ուղղությամբ 1992 թվականի հենց այս օրն է հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում սկսել, որ կանխվել է ազատամարտիկների հերոսական ջանքերի շնորհիվ: «Այսօր մեր հերոս քաղաքի օրն է: Դժվար ժամանակներում ենք դիմավորում մեզ համար շատ կարևոր բոլոր օրերը՝ այդ […]
Հիվանդանոցներն ու կլինիկաները Հնդկաստանում գործադուլ են հայտարարել բժշկուհու բռնաբարությունից եւ սպանությունից հետո

Հիվանդանոցներն ու կլինիկաները ողջ Հնդկաստանում շաբաթ հրաժարվել են ընդունել պացիենտների, հայտարարվել է 24-ժամյա գործադուլ բժշկուհու գազանային բռնաբարությունից եւ սպանությունից հետո արեւելյան Կալկաթա քաղաքում։ Գործադուլին կմիանան ավելի քան մեկ միլիոն բժիշկներ, կաթվածահար կլինի բուժծառայությունների աշխատանքը աշխարհի ամենահոծ բնակչությունն ունեցող երկրում։ Հիվանդանոցները հայտնել են, որ բժշկական քոլեջների պրոֆեսորադասախոսական կազմը ստիպված է աշխատել ծայրահեղ պայմաններում, տեղեկացրել է ANI-ն։ […]
Պետքարտուղարությունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին հարցմանը

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ: Պետքարտուղարությունն իր պատասխանում ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է […]
Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու իրական հնարավորությամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ուղերձով, որում նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է […]
14-ամյա երեխան «թզբեհ» պատրաստելու համար փորձել է կտրել փամփուշտի հետնամասը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, […]
«Համահայկական ճակատ» -ի անդամները Օշականի հուշահամալիրում հարգել են հայ և ռուս մարտիկների հիշատակը

Օգոստոսի 16ին <<Համահայկական ճակատ>> կուսակցության անդամները մասնակցեցին Օշականի` 1827 թվականի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած միջոցառմանը։ Հարգանքի տուրք մատուցեցին 197 տարի առաջ մեր երկրի համար հաղթանակ տարած հայ և ռուս մարտիկների հուշահամալիրին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի և Բելառուսիայի դեսպանները: Հ.Գ. 197 տարի առաջ տեղի ունեցած Օշականի ճակատամարտը ավարտվեց հայ-ռուսական զորքի հաղթանակով: