Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցեր

Դիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության […]

Թբիլիսիում կտեղադրվի Ռուսաստանի հետ դաշնագիր կնքած թագավորի արձանը

Թբիլիսիում կտեղադրվի 18-րդ դարում Ռուսաստանի հետ դաշնագիր կնքած Հերակլ 2-րդ թագավորի արձանը։ Այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ հուշարձանը կտեղադրվի Կախեթիի խճուղու վրա՝ Ներքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու։ «Մեր պարտքն է արժանին մատուցել վրացական պատմությանն ու այն բոլոր հերոսներին, որոնք պահպանել են մեր կրոնական և […]

Բայդենը և Մոդին հաստատել են իրենց աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 26-ին կայացած հեռախոսազրույցում հավաստիացրել են, որ աջակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։  Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Բայդենը Մոդիի հետ քննարկել է Հնդկաստանի վարչապետի այցը Լեհաստան և Ուկրաինա, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ […]

Կոտայքի մարզի Առինջ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ձորակում

Օգոստոսի 27-ին, ժամը 09:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (քարով բեռնված) կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Վահան Տերյան 3-րդ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]

Տեղեկատվություն ունեմ, որ Աշոտյանի կալանքը վերացվելու է․ Սուրենյանց

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Արմեն Աշոտյանի կալանքի 3-ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Ես դրական ինսայդերական տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է, փոխարինվելու է խափանման այլ միջոցով: Դրա պատճառն ամենևին էլ Փաշինյանի «հումանիզմը» չէ, այլ Մակրոնի ենթադրյալ այցն է Հայաստան, որին ընդառաջ Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի»:

Առաջիկայում թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս. Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։ Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից […]

Դդմաշեն գյուղի տներից մեկի բակում պատ է փլուզվել, ինչի հետևանքով կա տուժած

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի տներից մեկի բակում պատ է փլուզվել, ինչի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 27-ին, ժամը 10։06-ին, նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]

Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։ Օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել […]

Կոտայքի մարզում հողով ու քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարան ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին հոսպիտալի մոտակայքում, բեռնատար է կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հողով ու քարով բարձված «Foton» մակնիշի ռուսական […]

Բաքվում ռազմագերիներ կան, իսկ Փաշինյանը Սևանում հեծանիվ է վարում

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարության ազատ արձակմանը հասնելու կոչով։ Հայկական Սփյուռքն ավելի մեծ ջանքեր է գործադրում Բաքվում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ, քան ՀՀ գործող իշխանությունները։ Բաքվում հայ ռազմագերիներ կան, […]

Ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 27-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Սիլիկյան Թաղ. 1-13 փողոցների ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 28-ը 10:00-ն կդադարեցվի Ջրահովիտ, Արեվաբույր,  Մարմարաշեն գյուղերի, գ. Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին […]

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզ

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի ամառային Պարալիմպիկ խաղերին: Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում): Թիմը Ֆրանսիա է մեկնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

«Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը չի նշվի անկախության օրը եւ կարժենա 150 մլն դրամ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019 թվականից սկսած՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը անցկացվում էր ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին։ Միջոցառման շրջանակում համանուն հաղորդաշարի հերոսները պարգեւատրվում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերի, մշակութային գործիչների, մարզիկների, հասարակական գործիչների կողմից։ 2020 թվականին, ցավոք, այն վերջին անգամ նշվեց սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը. 2022 եւ 2023 թվականներին […]

9 մլն 541 հազար դրամ եկամուտ, անշարժ գույք. ի՞նչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ից, սակայն մինչեւ տվյալ նշանակումը Դավոյանը 1993-1994 թվականներին եղել է Fund for Democracy and Development U.S.A. ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամի Երեւանի գրասենյակի՝ ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակում իրականացված Winter-Warmth ծրագրի ավագ թարգմանիչ, այնուհետեւ 1994-1995 թվականներին աշխատել է TRADEMCO LTD […]

Քաղաքական հետապնդումների ցայտուն օրինակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երեւույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ եւ տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։ «Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը) ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել […]

Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է ՀՀ տեղահանված արցախցիների առաջնորդ. քաղաքական ախորժակը կրկին բացվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է. Հայաստանում նա ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սամվել Բաբայանը արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին […]