Բաքվում ռազմագերիներ կան, իսկ Փաշինյանը Սևանում հեծանիվ է վարում

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարության ազատ արձակմանը հասնելու կոչով։
Հայկական Սփյուռքն ավելի մեծ ջանքեր է գործադրում Բաքվում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ, քան ՀՀ գործող իշխանությունները։
Բաքվում հայ ռազմագերիներ կան, իսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում՝սա է ՔՊ-ականների Հայաստանը, որտեղ Արցախ ազատագրածները բանտերում են, իսկ բանակից ազատված ՔՊ-ականները կյանք են վայելում և հարստանում։ ՀՀ հպարտ քաղաքացիները լավ ապրելու փոխարեն արտագաղթում են կամ իրենց մաշկի վրա եմ ամեն օր զգում թանկացումների բեռը։
ՀՀ գործող իշխանությունները հայ ժողովրդի 30 տարվա պայքարը հանուն Արցախի մեկ ստորագրությամբ չեզոքացրեցին՝Արցախը, հայ ազգի հպարտությունը հանձնելով Բաքվին, իսկ արցախահայերին դարձրեցին փախստականներ։ Հիմա էլ իշխանամերձ ԶԼՄ-ներով փորձում են հասարակությանը «ապացուցել», որը մեղավորը ՌԴ-ն է՝դրանով Արևմուտքին են ցանկանում հաճոյանալ, իսկ երկրի ներսում՝բարձրացնել հակառուսական տրամադրություններ։
ՀՀ-ում իշխանափոխությունը դառնում է պետականության փրկության, Սյունիքը հայկական պահելու ու Արցախի համար պայքարը շարունակելու գործողություն։ ՔՊ-ականները 2018թ․-ից ապացուցեցին, որ նրանք կարող են տապալել ներքին և արտաքին քաղաքականությունն ու նրանց համար միակ «կարմիր գիծը», ցանկացած գնով իշխանություն պահպանելն է։
Իշխանափոխության համար անհրաժեշտ է միավորել ներքաղաքական դաշտի հակափաշինյանական ողջ ճամբարն ու ոտքի հանել մարզերը, որտեղ դեռ Փաշինյանին հավատում են կամ տրվում են իշխանական մեդիամանիպուլյացիաներին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն