Հոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։ «Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպում […]

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ-ում գտնվող Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի «Mezzrow» ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից: Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով կարճ տեսանյութ:

Պետք է պատրաստվենք պատերազմի. Լուկաշենկո

Բելառուսը պետք է էլ ավելի ուժեղացնի իր պաշտպանունակությունը և պատրաստվի հնարավոր պատերազմին, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում կայացած հանդիպմանը, փոխանցում է ԲելՏԱ-ն։ «Կա հին բանաձև՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք չենք ուզում կռվել, բայց մեր հակառակորդներն իրենց գործն են անում: Ուստի մենք պետք է պատրաստվենք […]

«Զանգեզուրի միջանցքը» ուղղված է ՌԴ-ի, ՀՀ-ի և Իրանի դեմ

Ես առաջին օրվանից հայտարարում էի, որ Սյունիքում միջանցքը պետք է առաջին հերթին ԱՄՆ-ին։ Այդ միջանցքի նպատակն է շրջանցել ՌԴ-ին։ Այսօր նոր դաշինք է ձևավորվում տարածաշրջանում ՌԴ-ի և Իրանի միջև։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շտապ մտնենք այդ դաշինքի մեջ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ «Զանգեզուրի միջանցքը» ուղղված է […]

ՔՊ-ական նախկին պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի կինը վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, վերջինս մահացել է

ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում, իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Այս մասին հայտնում է «Հրապարակը»: Հարցի առնչությամբ Tert.am-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Ռուբինյանց փողոցում […]

Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․ Միրզոյան

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ և քննարկել Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։  Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 102 դեպք, գրանցվել է 13 ՃՏՊ, որոնցից մեկը՝ մահվան ելքով

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական […]

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, հայտնվել մայթին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել մայթին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների […]

Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ

Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել […]

Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։ «Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», — նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։

Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ

Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ։ Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին: Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման արարողության նախօրեին։ Սկևռայի նշանավոր մասունքարանը նույնպես դուրս կբերվի […]

ՔՊ-ականների անգործության արդյունքում Արցախը միայնակ մնաց Ադրբեջանի հետ պատերազմում

Կոպիտ խախտվել է մեր Սահմանադրությունը։ Մեր Սահմանադրությունում գրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանն ու թիմը 2018թ․-ին բերվելու են իշխանության՝ Արցախը հանձնելու և հայ-ռուսական կապերը զրոյացնելու նպատակով։ Տասնամյակներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն էր, իսկ ՀՀ-ին էժան, բայց որակյալ զինտեխնիկայով զինում էր ռազմավարական […]