Կոպիտ խախտվել է մեր Սահմանադրությունը։ Մեր Սահմանադրությունում գրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանն ու թիմը 2018թ․-ին բերվելու են իշխանության՝ Արցախը հանձնելու և հայ-ռուսական կապերը զրոյացնելու նպատակով։ Տասնամյակներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն էր, իսկ ՀՀ-ին էժան, բայց որակյալ զինտեխնիկայով զինում էր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, ինչն Երևանին թույլ էր տալիս պահպանել ռազմական բալանսը միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանի հետ։
ՔՊ-ականների պոպուլիզմի և անգործության արդյունքում Արցախը միայնակ մնաց Ադրբեջանի հետ պատերազմում, իսկ ապագայում հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին։ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն էր, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու հայ ժողովրդի 30-ամյա պայքարը չեզոքացրեց։
Սակայն անգամ հիմա Իլհամ Ալիևը պահանջում է Սյունիքը, Երևանը, ողջ ՀՀ-ն անվանելով «Արևմտյան Ադրբեջան» և ակտիվորեն զինվում է իր այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում և պատրաստվում է ամեն գնով մնալ իշխանության, իսկ ապագայում հենվելով հակառուսական, արևմտամետ մանր կուսակցությունների վրա՝կազմելով կոալիցիա պահպանել իշխանությունը 2026թ․-ին։
Արցախը հանձնելուց հետո ՔՊ-ական խմբակը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները՝Արևմուտքի համար դառնալով հակառուսական լոբբիստներ։ Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն՝ Սյունիքի համար ապագա պատերազմում Բաքվի հետ միայնակ է մնալու, իսկ ՔՊ-ն ամեն ինչի մեջ կրկին մեղադրելու է ՌԴ-ին՝բարձրացնելով ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի դուրսբերման, ինչպես նաև ՀԱՊԿ-ից դուրս գալը հարցը։
Սեդա Գևորգյան


































