Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան թաղամասի «Ակվարիում» ռեստորանային համալիրի մոտ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանում հաշվառված, առանց մշտական բնակության վայրի բնակիչ 64-ամյա Մյասնիկ Ա.-ի դին:Դատաբժշկի նախնական […]
Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել․ պատգամավոր
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այսօր խորհրդարանում, տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահություն էր հայտնում, որ […]
Պուտինը հանդիպումներ կունենա Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի և Պաղեստինի առաջնորդների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին հանդիպումներ կունենա Հնդկաստանի առաջնորդ Մոդիի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի և Իրանի նախագահների, իսկ հոկտեմբերի 24-ին Պաղեստինի նախագահ Աբասի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]
Ազգեր, որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան

Ուզում եմ Արցախ գնալ, վախենում եմ մեծանալ ու մոռանալ նրան

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել: Հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԱՄՆ-ն շտապեցնում է Փաշինյանին՝ընդունել Ադրբեջանի թելադրած կապիտուլյացիան

ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ինչը կկարգավորի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները. այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում: «Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և […]
Հոկտեմբերի 23-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: «Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ատոմ Էգոյանն արժանացել է Բենալմադենայի կինոփառատոնի միջազգային մրցանակի

Հոկտեմբերի 19-ին Բենալմադենայի XXII միջազգային կինոփառատոնում Ատոմ Էգոյանը ‘Niña de Benalmádena’ մրցանակ է ստացել, որով կինոփառատոնը 1998 թվականից՝ ի թիվս այլոց, պարգևատրել է այնպիսի հեղինակավոր ռեժիսորների, ինչպիսիք են Քեն Լոաչը, Գիլյերմո դել Տորոն, Ջիրի Մենզելը կամ Վոլկեր Շլյոնդորֆը:
Հայաստանի բոլոր ֆան-ակումբները վերահաստատում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը եւ կդիմեն կտրուկ գործողությունների

Մենք պահանջում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականը։ Այս մասին հայտարարել է ՖԱՖ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ՀՖՖ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ։ «FAF-ը կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Արմեն Մելիքբեկյանին։ Բայց տարիներն անցան, մեր ոչ մի երազանք չիրականացավ։ Չի կարող ֆեդերացիայի նախագահը հայտարարել է միայն պատճառների մասին, թե ինչու չի հաջողել։ […]
Անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված 9-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.55-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը, Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի 10-րդ կիոմետրին, վրաերթի է ենթարկել 9-ամյա Աստղիկ Ս.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 1.10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված աղջիկը մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն:
Միհրան Պողոսյանի կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ […]
Ո՞վ կարող է վարել էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ. Սահմանվել են պայմաններն ու տուգանքները

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ: Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ […]
Տա Աստված` իշխանության չլինեմ. Ինչու ՞ է հոգնել Մհեր Գրիգորյանը

Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի հետ կապված վախեր չունի

Ավտոբուսից երեք ուղևորի ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման առթիվ […]
Երբ Արցախի հարցն այս պետության «տակից հանեն», պետությունը փլուզվելու է. Լևոն Հայրյան

Եթե հույս չունենք, պետք է գնանք կոտորվե՞նք. հույս չունեմ, չէ, բայց չեմ կարող առանց պայքարելու նստեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ «Ուզում եմ այստեղից դիմել հայ ազգին, հայ ազգը որոշել է մեռնե՞լ, կոտորվե՞լ։ Ո՞վ է տարբերություն դրել, որ էս մի հայը […]
Գեներալի կոչում ստացած, Կիրանցում առանց պետհամարանիշների ադրբեջանցիների հետ շրջողի լռությունը

Այսօր ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը այցելել է Խորհրդարան։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Պետրոսյանից լրագրողները հետաքրաքրվել են արդյո՞ք իր կարծիքով, նա օրինական գործընթացի է մասնակցել Կիրանցում. «Դուք էլ մասնակցել եք սահմանազատման աշխատանքներին, Կիրանցում։Դուք համարում եք, որ օրինակա՞ն գործընթացների եք մասնակցել» Հարցին չպաստախանելուց հետո, լրագրողները հնչեցրին այլ նոր […]
Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. Փոխվարչապետ

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք […]
Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. Գործը դատարանում է

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը […]
Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուների նոր ցուցակը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և […]
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների և էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կանոնակարգով ստեղծվում են սահմանամերձ բնակիչների անվտանգության լրացուցիչ […]
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը դժկամորեն վերցրեց արցախցիների նամակները

ՀՀ իշխանությունները կոնկրետ խոչընդոտ են Արցախի հարցի արդար լուծման համար. Օսիպյան

ՀՀ-ն լիարժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին. Արցախի 60 ՀԿ-ներ դիմում են հանձնել ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ստորագրել են Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպություններ: Արցախի հասարակական կազմակերպությունները հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին, ինչպես նաև զգուշացնում […]
ՈւՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց

«Տափի բերդ» ամրոցում պեղումների ժամանակ հայտնաբերվել են կարասներ, կճուճներ, ջնարակով պատված ձիթաճրագի հատակամաս

Հոկտեմբերի 15-ից, կցակառույցների ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակում, մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արեւելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվող Տափի բերդի պեղումները։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից հայտնում են, որ կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյան) իրականացնում է ներքուստ ամրոցի հարավային և արևելյան պարսպապատերին կցակառուցված հատվածների […]
Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է

Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քվեարկության է դրված եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։ «Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը կազմել է շուրջ 40 հազարից ավելի, քվեարկություն են իրականացրել 2,030-ը։ Կասկադ այգիներ տարբերակին կողմ են քվեարկել 44,4%-ը, մշակութային […]
Ադրբեջանը Փաշինյանից պոկելու է առավելագույնը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Ադրբեջանը Փաշինյանից պոկելու է առավելագույնը՝Սահմանադրության փոփոխությունը նրանց համար ՔՊ-ի կողմից Արցախի հանձնման վերջին գործողությունն է, որը պետք է իրավական առումով փակի արցախյան թեման։ Հեծանիվ քշող Փաշինյանը պատրաստ […]