Ադրբեջանը Փաշինյանից պոկելու է առավելագույնը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։

Ադրբեջանը Փաշինյանից պոկելու է առավելագույնը՝Սահմանադրության փոփոխությունը նրանց համար ՔՊ-ի կողմից Արցախի հանձնման վերջին գործողությունն է, որը պետք է իրավական առումով փակի արցախյան թեման։

Հեծանիվ քշող Փաշինյանը պատրաստ է Բաքվի բոլոր պահանջները կատարել՝իշխանության մնալու և կյանքը վայելելու համար։ Ադրբեջանը հասկանում է, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ՀՀ հաջորդ իշխանությունները չեղյալ են հայտարարելու ՔՊ-ական բոլոր պարտվողական պայմանագրերը և վերակենդանացնեն արցախյան հարցը։

Դա կանխելու համար Բաքուն այսօր ցանկանում է ամեն ինչ պոկել ՀՀ-ից՝հենվելով Երևանում իր դաշնակից Փաշինյանի վրա, քանի որ այլ հայ քաղաքական գործիչ չի գնա Բաքվի բոլոր պահանջների բավարարմանը։ 

ՔՊ-ականները բերվել են իշխանության թուրք-ադրբեջանական շահերը բավարարելու համար։ Այս առումով ՀՀ բոլոր պետականամետ, ազգային ուժերը պետք է միասնական ճակատով պայքարեն Բաքվի դաշնակիցներին՝ՔՊ-ականներին հեռացնելու համար, քանի որ դա նաև հայոց պետականության փրկության ամենակարճ և արագ ճանապարհն է։

Հարավային Կովկասում իրավիճակը սրվում է՝Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին և հասնել Իրանի կազմաքանդմանը։ Այդ առիթից օգտվելու է նաև Բաքուն, որը փորձելու է գրավել Սյունիքն ու ստեղծել ցամաքային կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Վրաստանում էլ Արևմուտքը ցանկանում է մայդան կազմակերպել՝Վրաստանի իշխանություններին հեռացնելու համար, քանի որ եթե Թբիլիսիում հաղթում են ռուսամետ ուժերը դա գեոպոլիտիկ հարված է անգլո-սաքսոնական ուժերի հակառուսական և հակաիրանական պլաններին։
Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն