Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Աննա Մկրտչյանը հրաժարվել են մեկնել Հնդկաստան. ԱԺ նախագահի խոսնակ

Ընդդիմադիր պատգամավորները, իրենց քաղաքական «կապրիզները» հիմնավորելու համար, շարունակում են հերթական անգամ կեղծ լուրեր տարածելու գործելաոճը։ Այս անգամ էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն է ասել, թե Ալեն Սիմոնյանն իբր արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին ու հավելել՝ «Իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։ Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի […]

Պանթուրքիզմը՝ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքի վերևում։ Թուրքերը չեն ընդունում, որ կարող են լինել Ադրբեջան, Ղազախստան և այլ թյուրքական պետություններ։ Թուրքերը չեն թաքցնում, որ երազում են պանթյուրքիստական նախագծի մասին։ Նրանք ցանկանում են լուծել համաշխարհային հարցերը, բայց այդ իրավունքը նրանց չի ընձեռվելու։ Այդ մասին հայտարարել է […]

1 օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 9-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 66, թմրանյութի հայտնաբերման՝ 24, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության ու […]

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարգավորվելու են՝ Փաշինյանը կտրուկ «ռուսամետ» է դառնալու

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի իր առաջնահերթությունը, երբ նա ստանձնի պաշտոնը հաջորդ ամիս: ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարգավորվելու են՝Փաշինյանը կտրուկ «ռուսամետ» է դառնալու։ Թրամփն ավարտին է հասցնելու ուկրաինական պատերազմը՝ՌԴ-ի նախապայմաններով, ինչին հետևելու է աշխարհի նոր բաժանումը։ Հարավային Կովկասն ու հետխորհրդային մյուս երկրներն անցնելու են Մոսկվայի ռազմա-քաղաքական ազդեցության գոտի, ինչն էլ իր հետևանքներ է […]

Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ […]

Մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի. ՔՊ-ն լուծման այլ ելքեր է նշում

Մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված իրավիճակին, ով հայտարարել է, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը՝ կապված Հովիկ Աղազարյանի հետ ստեղծված իրավիճակի հետ: «Այդպիսի կանոնակարգ չկա, կուսակցությունը չունի նման ընթացակարգ»,-նշեցին ՔՊ-ից հավելելով, որ ստեղծված իրավիճակի […]

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն այսօր կմրցի ժամը  ժամը 21:10-ից: Հիշեցնենք, որ ծանրորդ Գոռ Սահակյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձել է երկամարտի բրոնզե մեդալակիր, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։

Երբ Ադրբեջանը կհասնի Թուրքիայի սահմանին, այն կվերանա որպես պետություն. Արշակ Կարապետյան

Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը գրում է. Անդրադառնամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցին։ Այսօրվա աշխարհում, իհարկե, հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ ամենաանհավանականը: Երբ Ադրբեջանը կհասնի Թուրքիայի սահմանին, այն կվերանա որպես պետություն։ Հայաստանը կարևոր թափարգել է, որը հարկավոր է Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար։ Հիշեք, որ ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական յուրաքանչյուր պատուհանից կախված էր թուրքական […]

Արարատ Միրզոյանի հայտարարությունը հակառակորդի թելադրանք է. Արա Այվազյան

Ապրիլին մեր դիվանագետների համահայկական խորհրդի առաջին համաժողովի ժամանակ ես ելույթ եմ ունեցել և ներկայացրել եմ Ադրբեջանի քաղաքականության էությունը, որի ամենակարևոր տարրը և բոլոր պատերազմների ժամանակ ամբողջ իմաստն այն է, որ պատերազմները վարում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ գրանցելու համար, այլ հակառակորդին քո կամքը թելադրելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին Արտաքին գործերի […]

Կրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվել

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ոստիկանության էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Դեպքի վայրում հայտնաբերվում է ատրճանակից կրակված 11 պարկուճ: […]

Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր. Փաշինյանի նախկին օգնական

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հրապարակային կերպով իր դժգոհությունն է  հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հեղինակած հարկային օրենսդրության փոփոխություններից։ Օրենսդիր մարմնի ՔՊ-ական ներկայացուցչի համոզմամբ, դրանց միակ շահառուն ընդդիմությունն է։ «Տաքսու վարորդն ինձ ասում է, “Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ»։ Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, […]

«Արմավիր» բժշկական կենտրոնում ծնողներին հայտնել են, որ տղա են ունեցել, նրանք երեխային անվանակոչել են Հովհաննես. պարզվել է, որ երեխան աղջիկ է

Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը Երևանի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։ Դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված […]

ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ. Մելիքյան

ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։ Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։ Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության […]

2024-ի նոյեմբերին Հայաստան է այցելել 152,976 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ այդմ՝ 2024 թ. նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ։ Կոմիտեն ներկայացրել է նաև նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը, ըստ այդմ՝ 2023 թ․ նոյեմբերին կազմել է 149,919 մարդ, իսկ 2024 թ․ նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), […]

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս. Հակոբ Ասլանյան

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ, FactorTV-ին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Ես՝ Հակոբ Ասլանյանս մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը, դիմում եմ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խնդրանքով, ձևավորել խմբակության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։  Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ, […]

Սյունիքում պարեկները հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց

Դեկտեմբերի 9-ին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն: Shamshyan.com-ը հայտնում է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում են: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ հետաքրքրվում են, թե արդյոք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, […]

Դատարանը վարույթ է ընդունել Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի

Դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի Հանրային Ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի (ՀՀԽ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Խումարյանը. «Խորհուրդը,  մեծի մասամբ բաղկացած լինելով գործող իշխանությունների թիմակիցներից և համախոհներից, ամիսներ առաջ չեղարկելով անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, փաստացի իրեն էր վերապահել Հանրային ռադիոընկերության տնօրեն ընտրելու իրավունքը և վերջին 15 տարվա […]

ՌԴ-ն Ասադին չի արտահանձնի որևէ այլ երկիր. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին, որին ապաստան է տրամադրել, չի արտահանձնի որևէ այլ երկիր, եթե Միջազգային քրեական դատարանը նրա կալանավորման օրդեր արձակի: Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Նախագահ Ասադը Ռուսաստանում է: Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է […]

Փաշինյանի «մեսիջը» Էրդողանին ու Ալիևին՝Արևմտյան Հայաստան և Արցախ ՔՊ-ն չի պահանջելու

ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի «մեսիջը» Էրդողանին ու Ալիևին՝Արևմտյան Հայաստան և Արցախ ՔՊ-ն չի պահանջելու։ Փաշինյանն իր դաշնակիցներ Էրդողանին ու Ալիևին փոխանցում է, որ Երևանն իր օրոք ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու Թուրքիայից՝Արևմտյան Հայաստանի մասով, մոռացության մատնելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես […]