Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան

Անձանց արտահանձնման և ԵՄ դիտորդների մասին որևէ դրույթ  Խաղաղության համաձայնագրում չկա, ստորագրումից հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։ «Գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա, բայց մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք»,-ասաց նա։ Ադրբեջանին ճանապարհ տալու հետ կապված Փաշինյանը նշեց, որ ճանապարհ տրվելու է։ […]

«Ոչ մի գաղտնիք չունենք»․ Փաշինյանը վստահեցնում է՝ հանրությունը «Խաղաղության պայմանագրի» բովանդակությանը ծանոթ է

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի տեքստը համաձայնեցված է, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ տեքստը հրապարակվելու է, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց, թե  պետք է ծանոթանալ «պրակտիկաներին»։ «Պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին են»,- ասաց նա ու վստահեցրեց, թե իրենք հանրությունից «ոչ մի գաղտնիք չունեն»։ […]

Ե՞րբ է ստորագրվելու Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը»

«Ե՞րբ է ստորագրվելու Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը»,- հետաքրքրվեցին լրագրողները Նիկոլ Փաշինյանից, ով ՔՊ գրասենյակ էր եկել՝ վարելու կուսակցության նիստը։ «Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, և մենք պատրաստ  ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչքան հասկացա, հայտարարությամբ է հանդես եկել, որ պատրաստ է երկկողմ ֆորմատով քննարկումներ սկսել։ Իրենք իրենց […]

5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, […]

Խաղաղությունը և լավ հարաբերությունները մեզ առաջին հերթին պետք են մեր միջավայրի, մեր անմիջական հարևանների հետ. Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին

Խաղաղությունը և լավ հարաբերությունները մեզ առաջին հերթին պետք են մեր միջավայրի, մեր անմիջական հարևանների հետ: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Պատմությունն ինչի համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենակա՞ն, թե՝ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են խաղաղ, համագործակցված, կայուն տարածաշրջանային իմաստով ապագա կառուցելու համար: Ես այս […]

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, բանակցություններն ավարտված են. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և […]

Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ

Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարողեն փոխել իրենց քվեարկության վայրը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, կարող են մինչև մարտի 18-ը, ժամը 14։00-ն, դիմում ուղարկել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։ […]

ՌԴ-Բելառուս հարաբերությունները բառի բուն իմաստով եղբայրական են և կարող են օրինակ լինել այլ երկրների համար. Պուտին

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել «եղբայրական»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ողջունելով իր բելառուսցի գործընկեր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Կրեմլի կանաչ հյուրասենյակում։ «Ես շատ գոհ եմ, որ Դուք որոշել եք ձեր առաջին այցը կատարել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ […]

Երկրում իշխանազավթումից հետո գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը. Աշոտյան

Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը: «Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հերթական տեսանելի նահանջն է արձանագրել Փաշինյանի կառավարության անփառունակ գոյության հետևանքով։ Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, […]

Արցախի 2023 թվականի գործողությունների ժամանակ Ադրբեջանի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը 4 անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին. Ռուբեն Վարդանյան

Արցախի 2023 թվականի գործողությունների ժամանակ Ադրբեջանի  կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը 4 անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Այս մասին ասված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում: «Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող […]

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելnւթյան խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը. Ռուբեն Վարդանյան

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների  նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը: Այս մասին ասված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում: «Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և […]

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում  երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն  միջազգային ներկայացուցիչներ: Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, […]

Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվականները: Բայրամովի խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ: «Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ»,-ասել է Բայրամովը:

Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրի և Շիրակի մարզերն են, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը մեր Սահմանադրության մեջ չկա. Anadolu-ն հայտնել է՝ ինչ է Փաշինյանն ասել թուրքական ԶԼՄ-ներին

Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանը ՀՀ-ի Արմավիրի և Շիրակի մարզերն են, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը մեր Սահմանադրության մեջ չկա. այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ երևանյան հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ թուրքական գործակալության՝ Փաշինյանը նաև ասել է, որ «պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության յուրաքանչյուր ընկալում իրականում քաղաքական ընկալում է»։ «Մեր պաշտոնական […]

Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայերի վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց […]

Մենք ակնկալում ենք, որ Արցախի հարցը կմնա միջազգային հարթակներում որպես օրակարգային հարց. Բաղունց

2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց շնորհակալական  հավաքի  ժամանակ  Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը շատ կարևորեց այս որոշումը։ «Տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում,  փորձում են ներկայացնել իրավիճակն […]

Շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն էին. ըմբշամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն Լևիկ Միքայելյան

Պարգեւատրման արարողության ժամանակ շատ մեծ հույզեր ապրեցի, որ մեր եռագույնից ցածր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն էին: Մերն ամենավերեւում էր, ինչն ամենակարեւորն է ինձ համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն Լեւիկ Միքայելյանը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Լեւիկ Միքայելյանը 61 կգ […]

Ալիևի օգնականը ՀՀ-ին «առաջարկում» է Սահմանադրության հարցում հետևել Իռլանդիայի օրինակին

Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Որպես օրինակ նա բերել է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրինակը: «Նման բան գործնականում արդեն եղել է, Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրության մեջ: Իռլանդիան պարտավորվել է փոփոխել իր սահմանադրությունը և ճանաչել […]

«Սևան» ՔԿՀ-ում դրոնի միջոցով փորձել են փոխանցել բջջային հեռախոսներ․ փոխանցումը կանխվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի հնարավոր ներնետման մասին։ Հայտնում են ՔԿԾ-ից: Մարտի 11-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում ծառայություն իրականացնելիս՝ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները լսել են դրոնի, ապա՝ առարկայի վայր ընկնելու ձայն։ Վերջիններս անմիջապես […]

Իսրայելն անսահմանափակ ժամանակով օկուպացված կպահի Սիրիայի հարավ-արևմուտքը

Իսրայելի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի մտադրությունը՝ «անսահմանափակ ժամանակով» զավթել սիրիական տարածքը Իսրայելի վիճելի հյուսիսային սահմաններից դուրս՝ ռազմավարական Հերմոն լեռ կատարած այցի ժամանակ: «Իսրայելական բանակը պատրաստ է անսահմանափակ ժամանակ մնալ Սիրիայում։ Մենք կպահենք Հերմոնում անվտանգության տարածքը և կհամոզվենք, որ Սիրիայի հարավում անվտանգության ամբողջ գոտին ապառազմականացված է և զերծ զենքից ու սպառնալիքներից», — ասել է Իսրայել […]

Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ սառեցված ակտիվների առգրավմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին բանաձև, որի շրջանակում առաջարկվում է առգրավել ռուսական սառեցված ակտիվները։ Նիստը հեռարձակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում։ Ինչպես հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն Պիվեն, փաստաթուղթը պաշտպանել է 288 պատգամավոր։ Բանաձևին դեմ է արտահայտվել 54 խորհրդարանական։ Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ռուսական […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. Hetq.am

Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև քաղաքական և խորհրդանշական  առավելություն։ Գրում է Հետքը: Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, […]

Մասիսում գողություն կատարելու պահին տղամարդ է ձերբկալվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Այս  մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական […]

Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր. Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանն անդրադարձել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ընտրանու Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգիր նվաճելուն: «Չեմ էլ հիշում, թե որքան ժամանակ է, որ սպասում էինք այս պահին, Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր: Մենք ամբողջ թիմով անվերապահորեն հավատում էինք, որ կարող ենք հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Մեզնից […]

Բարի նպատակներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումը, որովհետև այն օգտագործվում է կարճաժամկետ օգուտի համար. Փաշինյան

Մենք պետք է ջանք գործադրենք որ մեր սիրելի քաղաքաիցները հասկանան որ դա իրենց համար է, մենք անընդհատ այդ պրոբլեմն ունենում ենք, երբ բարի նպատակներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումը: Այս մասին կառավարության նիստում գյուղատնտեսական ապահովագրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ դա մեկ պարզ բանի պատճառով […]

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղություն գործընթացին և, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։