ՔՊ-ն շեղվել է հեղափոխական արժեքներից, դրա համար էլ մենք հեռացվել ենք․ Հակոբ Ասլանյան

Ես ՔՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ։ Շնորհակալ եմ ՔՊ-ին, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։ Հայտարարել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը․ «ՔՊ-ից իմ դուրս գալը կապված է նրա հետ, որ ՔՊ-ն շեղվել է հեղափոխական արժեքներից։ Իրենք գնում են ուրիշ ուղղությամբ, մենք ՔՊ-ի նույն ճանապարհը չենք կարող գնալ։ Այդ տարիների ընթացքում շատ հարցվերում, երբ ներսում համաձայն չեմ եղել, բայց […]

Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […]

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը, հրապարակավ հաստատել, որ արցախցիների իրավունքների հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն․ հայտարարություն

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հայտարարությունը Արցախի  հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ․ «Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության […]

Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրшվորած Սամվել Վարդանյանին

Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին։ Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ իր կողմից կատարվածը հանցանք չի համարում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին ձերբակալել էին և ձերբակալվածների պահման վայր:

Հանրայինի կողմից Բաքվում պահվող հայերի դատավարությանը չանդրադառնալը մտահոգիչ է, բայց մենք որևէ լծակ չունենք միջամտելու. ՀՌՀ նախագահ

Ես գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության կողմից Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող այլ հայերի դատավարություններին չանդրադառնալուն, չլուսաբանելուն: «Գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը, բայց ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն […]

Դրամատիկ անկում. Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում. BBC

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները հիմա այդքան էլ օգուտ չեն տալիս, քանի որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում: Այս մասին իր անդրադարձում գրել է BBC-ն՝ հիշեցնելով, որ Վարդանյանի ու մյուս 15 հայ առաջնորդների հարցը ներառված չէ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստում: BBC-ն նշում է, որ 56-ամյա գործարարի դեմ ներկայացվել է 42 […]

Վեհափառը հորդորել է քահանաներին իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար

Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած, վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց հոգևոր հայրերին և բարձր գնահատեց եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքների հարստացման գործում՝ ընդգծելով շարունակական կրթության կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրականացման մեջ: Հայոց Հայրապետը […]

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ է դուրս եկել Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։ Հարությունյանը քառորդ եզրափակչում 12։2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Լեոմիդ Կոլեսնիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ 25-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 11։0 հաշվով գերվստահ հաղթանակ էր […]

Արագածոտնում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ 26-ամյա Դավիթ Գ.-ին պատկանող […]

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կինը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստումից հետո

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ առանց արգանդ ծնված կինը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստման վիրահատությունից հետո: Բրիտանուհի Գրեյս Դեյվիդսոնը մայրացել է քրոջ շնորհիվ: Նրա քույրը՝ Էմին, դարձել է արգանդի դոնոր. երկու տարի առաջ վիրաբույժները օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատություն են կատարել, որն ընդհանուր առմամբ տևել է 17 ժամ։ Ինչպես նշում է The Guardian-ը, Գրեյսը և նրա ամուսին Անգուսը վերջերս […]

ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք» կուսակցություն

«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը: ««Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված […]

Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը. Էրդողանի գլխավոր խորհրդական

Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած պայմանների կատարման հետ. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, օկուպացված Ստեփանակերտում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով 7-րդ քաղաքական ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը: Նա ընդգծել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, […]

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում. Կրեմլ

Հաջորդ ռուս-ամերիկյան բանակցությունները լինելու են արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով. դրանք տեղի են ունենալու ապրիլի 10-ին Ստամբուլում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա խորհուրդ է տվել մասնրամասների սպասել ՌԴ ԱԳՆ-ից, գրում է ՏԱՍՍ-ը: Պեսկովը հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար։ Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Սաուդյան […]

Արցախցիները պետք է խմբեր կազմեն իշխանության հետ բանակցելու համար. ԱԳՆ վերջին հայտարարությունը խայտառակություն էր. Արա Պուլուզյան

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը ՀՅԴ անդամների հետ: Հանդիպումից հետո քննարկվող նյութը լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը: Նրա խոսքով՝ բավականին արդյունավետ քննարկում է եղել: «Նախ և առաջ ներկայացվեց այն աշխատանքները, որ տարվում է, այն հեռանկարը, որ ունեն այս շարժման, այս բողոքի ակցիայի շարունակության իմաստով: Մեր առաջարկները տվեցինք՝ ինչպես […]

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ […]

‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Այս մասին գրել է Մարտուն Գրիգորյանը: «Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի ու իմ անունը […]

Արագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, շրջվել և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդը  տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել […]

Հայաստանն առևտրի փոքր ծավալներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց մեր արտահանումը մեզ համար կենսական նշանակություն ունի, հետևաբար, սա մի ոլորտ է, որտեղ պետք է աշխատել. Սուրեն Սարգսյան

Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին։ Դա այն աջակցությունն էր, որ Վաշինգտոնը տրամադրում էր ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, տնտեսական որոշ ծրագրերին և այլն։ Հիմա, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ։ Եթե ամերիկյան օգնության ծրագրերն այլևս չեն քննարկվում, USAID-ն այլևս չկա, ապա […]

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցչին

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ դուրս եկավ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։ Հարությունյանը 1/8 եզրափակչում 11։0 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստիլյան Իլիևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ամո՛թ այն երկրին և վա՛յ այն ժողորդին, որ կռվում են սեփական պատմության հետ. Պեսկով

Լատվիայի իշխանությունների որոշումը՝ զանգվածաբար քանդել պատերազմի հուշահամալիրները, խայտառակություն է երկրի համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Այսպիսի անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու ձեզ ֆաշիզմից փրկողների հիշատակի հանդեպ այդպես վարվելը, հավանաբար, երկրի համար խայտառակություն է։ Սա խայտառակություն է երկրի համար և վայ այն ժողովրդին, որ կռվում է սեփական պատմության […]

Մհեր Գրիգորյանն ու ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են գործընկերության հետագա խորացմանն ուղղված հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հայտնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության […]

ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ շախմատիստներ Էրիկ Հակոբյանին, Ալեքս Սահակյանին և Էրիկ Գասպարյանին

ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ շախմատիստներ Էրիկ Հակոբյանին, Ալեքս Սահակյանին և Էրիկ Գասպարյանին: Հայտնում են շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր ձեռքբերումներ: Նշենք, որ Ալեքսը և Էրիկ Հակոբյանը ներկայումս գտնվում են ծառայության մեջ։ Ցանկանում ենք նրանց բարի ծառայություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան […]

Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ լայնամաշտաբ պատերազմի

Ադրբեջանի զինանոցի Սու-25 գրոհիչը հաջողությամբ ավարտել է թուրքական ռազմարդյունաբերությանը պատկանող SOM ŞAHİN թևավոր հրթիռների փորձարկումը: SOM-B1 հրթիռի արձակումը հաջողությամբ Սու-25 ինքնաթիռից իրականացվել է կախովի համակարգի և ինքնավար կրակային համակարգի կիրառմամբ: SOM թևավոր հրթիռի թռիչքի հեռահարությունը՝ ավելի քան 250 կմ: Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ լայնամաշտաբ պատերազմի, իսկ ՔՊ-ականները խաղաղության մասին հեքիաթներ են պատմում հայ ժողովրդին […]

Հայաստանում աճում են գներն ու արտագաղթը

2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Հայաստանում աճում են գներն ու արտագաղթը։ ՔՊ-ականներն ոչ միայն Արցախի հայաթափման խորհրդանիշն են, այլև ստեղծում են ՀՀ-ն հայաթափելու բոլոր սոցիալ-տնտեսական […]

2024-ին աշխարհում գրանցվել է մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում. Amnesty International

Աշխարհում 2024 թվականին գրանցվել է արձանագրված մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում, ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Անցյալ տարի մահապատժի է ենթարկվել 1,518 մարդ՝ 2015-ին 1,634-ի համեմատ։ Մահապատիժների մեծ մասը (91%) իրականացվել է Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում։ Մահապատժի ենթարկվածների ընդհանուր թվից 40%-ը դատապարտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար։ Կազմակերպության զեկույցում ասվում է, […]

Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ակшնազերծված ակшնների պայթեցմшն աշխատանքներ. ՊՆ

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: Հայտնում են ՊՆ-ից:

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին․ նրան մեղադրանք է ներկայացվել

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Հայտնում են ՆԳՆ-ից: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, […]

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների հետ քննարկել է հետագա գործողությունների պլանավորման հարցերը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ է ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների հետ: Հայտնում են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից: «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների […]

Ինչու են ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշում Ադրբեջան. ՆԳՆ-ն պարզաբանում է

Tert.am-ը բողոքներ է ստացել, որ ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը, թեպետ արցախցիները համարվում են ՀՀ քաղաքացիներ և անձնագրում հենց այդպես էլ նշված է: Tert.am-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու համար, թե ինչու են բռնի տեղահանված մեր հայրենակցիների անձնագրերում որպես ծննդավայր նշում Ադրբեջանը: «Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին […]