Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին․ նրան մեղադրանք է ներկայացվել

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Հայտնում են ՆԳՆ-ից:

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի և Տավուշի մարզի քննչական վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հաղարծինցի տղամարդկանց սպանության փորձը կատարել է Դիլիջանցի 27-ամյա երիտասարդը:

Ապրիլի 7-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ 27-ամյա դիլիջանցուն մեղադրանք է ներկայացվել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն