Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պшտերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը […]

Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ

Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով […]

Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը. Վրթանես եպիսկոպոս

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն ուղերձ է հղել. «Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր, Խավարման այս երեկոյան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելության առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Խաչի վրա արյունաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղված […]

Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ. «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) նախաձեռնությամբ, սկսած 1982 թվականից, ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Այս տարի այն անցկացվում է «Աղետների և հակամարտությունների պատճառով սպառնալիքի տակ հայտնված ժառանգություն: Պատրաստվածություն և դասեր ICOMOS-ի 60-ամյա գործողություններից» խորագրի ներքո։ ICOMOS-ը […]

Բանակցությունները լինելու են միայն անուղղակի, եթե ​​ամերիկացիներն անիրագործելի և իռացիոնալ պահանջներ չդնեն, համաձայնության հասնելը հավանական է. Իրանի ԱԳ նախարար

Իրանը միայն անուղղակի բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի հետ, և եթե ​​ամերիկացիներն անիրագործելի և իռացիոնալ պահանջներ չդնեն, համաձայնության հասնելը հավանական է։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում ասել է Իրանի Սեյյեդ Աբբաս Արաղչին. հայտնում է Mehr գործակալությունը: «Մենք միայն անուղղակի բանակցություններ ենք ունենալու: Գործադրված առավելագույն ճնշման պատճառով մենք չենք կարող ուղղակի բանակցությունների մեջ […]

Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին

Պարոն Աբազյանի հետ երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում ենք աշխատել, գործընկերարային հարաբերություններ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուղղորդո՞ւմ է իրեն: «Բացի այդ, մեր հարաբերություններն ուղղված են մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվիր առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների այդ […]

Սուտ են լուրերը, թե Արցախի նախագահը ձեռք է բերել բիզնեսներ, ապրում է դղյակներում, իմ 5 հոգանոց ընտանիքով ապրում եմ 60 քմ բնակարանում. Սամվել Շահրամանյան

Ուղղորդված է ակցիան թե ոչ, իրենցից հարցրեք, նրանք բազմիցս հնարավորություններ են ունեցել ինձ հետ հանդիպելու, մենք քննարկել ենք բոլոր հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչության մոտ ակցիային, որ կազմակերպել և իրականացրեցին մի քանի արցախցիներ: «Իրենք առաջարկել են ՀԿ ստեղծել, որում մենք օգնել ենք, խնդրել են իրենց լիազորեն, […]

Խստագույնս դատապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ

2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Խստագույնս դատապարտելի են […]

Սոֆիայի առաջարկից հետո 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, մենք արդեն տոմսերը գնել էինք, բայց Ադրբեջանը մերժել է. Շահրամանյան

Նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը և մենք քննարկել ենք Սոֆիա գնալու հարցը Ազգային անվտանգության խորհրդիի նիստի ժամանակ, և տվել ենք դրական պատասխան: Բացի դրանից 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, որը մենք ընդունել ենք և մեր պատվիրակությունը գնել էր տոմսերը այնտեղ գնալու, բայց Ադրբեջանը մերժել է: Այս մասին ասել է Արցախի նախագահ Սամվել […]

Տեղահանումից հետո մենք իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք, եթե դուք դա համարում եք ճնշnւմ, ուրեմն՝ կա ճնշnւմ. Շահրամանյան

Տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք, եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն՝ կա ճնշում: Այս մասին  ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: «Մեզ հետ պետք է հաշվի նստել: Բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն իրենց լուծումները և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել ՀՀ կառավարությանը և այսպիսի պահվածքը, որ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտություն է անցել

Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտություն է անցել: Այս մասին գրել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: «ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության»,-գրել է նա:

ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Բարսելոնայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։ Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի եւ աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։ Բարսելոնայի […]

Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան

Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը, և մենք հնարավորություն չունենք որևէ ձևով ազդելու այդ որոշումների վրա: Այս մասին այսօր հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացնող արցախցիներին: «Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր […]

Ես էլ եմ կողմ` թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին. Շահրամանյանը` ակցիա անող արցախցիներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել  Արցախի ներկայացուցչության դիմաց ու ակցիա իրականացնող արցախցիներին հայտնել, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։ «Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր […]

Երբ Մոսկվայում Նիկոլը գլուխ գովի ԽՍՀՄ Հայ մարշալներից, հերոսներից ու գեներալներից՝ նրան հարց են տալու. «իսկ ինչո՞ւ քո ժողովրդի մեջքի հետևում, այդպես հեշտությամբ, դավադրաբար հանձնեցիր այդ մարշալների ու զորահրամանատարների հայրենիք Արցախը». Զաքարյան

Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին: Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է: «Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում՝ որպես ֆաշիզմի դեմ տարած խաղթանակում կարևոր դերակատարում ունեցած հայ ժողովրդի ներկայացուցիչ: Այս մասին […]

Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի. ընկերությունը հայտարարություն է տարածել

«Viva» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի բաժանորդներ, Հայտնում ենք, որ ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով, առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։ Արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը

Հարգելի՛ հայրենակիցներ,  Հրապարակում ենք 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը Բաց նամակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ 2023 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների հարազատներից Ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, մեր հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը՝ ցեղասպանական ոչնչացումից։ Պաշտպանության բանակի […]

Եթե 100 մլն դրամանոց բնակարան վաճառվի, մեկ միլիոնը տալու են պետությանը, ինչո՞ւ չէ որ. Սուքիասյանը՝ Ավետիսյանին

Տնտեսությունը տրամաբանություն ունի: Օրինակ՝ մարդը 4 միլիոն դրամանոց մեքենա է ներկրում, վճարում է 30 տոկոս հարկ՝ 10 տոկոս մաքսատուրք, 20 տոկոս ԱԱՀ, մի ուրիշը ներկրում է 100 հազար դոլարին համարժեք մեքենա, նորից 30 տոկոսն է, պատկերացնում եք՝ տասն անգամ ավել է վճարում: Իհարկե, շատ լավ կլինի, որ ապագայում առքուվաճառքից էլ մեկ կամ երկու տոկոս գնա […]

Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև unւգ էր, բայց ես իսկապես հույս ունեմ, որ ամռանն իրավիճակը կբարելավվի. Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել RB Sport-ին, որում կիսվել է նաև Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականից կրած պարտությունների (դիմակայության արդյունքում՝ 1:9) վերաբերյալ իր հույզերով։ «Ինչպե՞ս եմ հաղթահարել Վրաստանից կրած պարտությունը։ Իհարկե, դժվար է և տհաճ՝ նման խոշոր հաշվով պարտություն կրելը։ Ինչի՞ մասին էինք խոսում խաղից […]

Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը քննարկել են օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Հզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահը՝ զորահանդեսին

Իրանի բանակը կառավարության ամուր բերդն է և անփոխարինելի օգնականը. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, Բանակի օրվա կապակցությամբ Թեհրանում զորահանդեսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Հզոր բանակի օգնությամբ մենք կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը՝ որպես անվիճելի ուժ», — ընդգծել է նա։ Զորահանդեսի ժամանակ Իրանն ի ցույց է դրել զինատեսակները, այդ թվում՝ […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

​Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու […]

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժшծները երեխաներ են

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 […]

Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ […]

Գյումրու ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: […]