ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Բարսելոնայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի եւ աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։

Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն եվրո է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն