Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայող է մшհացել

Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների զինծառայողը մահացել է ականի պայթյունից:

Երևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ […]

«Սևան ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Հայտնում են ԲԸՏՄ-ից: Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765քմ և Սևանա լճի 3851քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ: Հաշվարկվել է 3.244.086դր. չափով շրջակա […]

Եվս մեկ սալիկապատ պուրակ՝ խոտածածկի փոխարեն. Երևանի ավագանու անդամ

Եվս մեկ սալիկապատ պուրակ՝ խոտածածկի փոխարեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Զարոկյանը նշել է, որ այգին Նորք Մարաշում է: «Էս հետամնացների խելքին նայեք: Սալիկապատ է, որովհետև փող են աշխատում: Խեղճ երեխեք, սալիկապատ այգիների մեջ են խաղալու»,- ասել է նա:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի առաջին եռամսյակում 54.2 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 4 մլրդ 480.1 մլն դոլար: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում: Մարտին՝ փետրվարի համեմատ, գրանցվել է 21.4 տոկոսի աճ: Սակայն, 2024-ի մարտի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալը ցածր է եղել 31.8 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ […]

Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և […]

Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում, ԵՄ-ն հարաբերությունների ամրապնդման ակնկալիքներ ունի. Կալլաս

Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում և ԵՄ-ն հարաբերությունների ամրապնդման ակնկալիքներ ունի. այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: «Մեր հարաբերությունները զարգանում են երկկողմանի ճանապարհով։ Եվրամիությունը Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Մենք բարձր ենք գնահատում հակամարտությունների հետքերը վերացնելու և կյանքեր […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը վաղուց եկել է. Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանն ասել է, որ «վաղուց եկել է նախկին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը իսպառ ձախողած ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների լուծարման ժամանակը»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս առումով։ Հայաստանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, սակայն […]

2025թ. առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ. ՊԵԿ

2025 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է՝ «Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 […]

Հայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ապրիլի 23-ի ժամը 15.20-ին Արմավիր քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից այս տարվա փետրվարի 10-ից հետախուզվող 57-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել. Hetq.am

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ապրանքները։ Այս մասին գրում է Հետքը: 2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը կես մլն դոլարի չի հասել։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։ 2023 թվականի համեմատ Թուրքիայից Հայաստան ներմուծումը էապես չի փոխվել։ Փոխարենը […]

Ղրիմը կմնա Ռուսաստանին, և Զելենսկին դա հասկանում է. Թրամփ

Ղրիմը կմնա Ռուսաստանին, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է. այս մասին Time ամսագրին հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Դե, Ղրիմը անցել է ռուսներին։ Այն նրանց է փոխանցել Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես… Նրանք (ՌԴ-ն-Խմբ.) շատ տարիներ առաջ այնտեղ ունեին սուզանավեր… Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց այն (թերակղզին-Խմբ.) տվել է […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների […]

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով։ Մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները: Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել են զբոսաշրջիկների սպասարկման համար […]

Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա Հարիս

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։ Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք […]

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում […]

Սկզբնական շրջանում ես հանդիպել եմ և ՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և ՛ Ռոբերտ Քոչարյանի, և ՛ Սերժ Սարգսյանի հետ. Շահրամանյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր և դժվար որոշում կայացնելու փուլում և օրեր անց պետք է իրենք որոշում կայացնեն՝ ինչ ճանապարհով են իրենք շարժվելու: Իրենց հետ քննարկել եմ նաև իմ տարբերակները և նորից իմ աջակցությունը հայտնել: Այս մասին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հետ հանդիպելուց հետո ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: «Ես կաշկանդված չեմ […]

Ավտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել է

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա […]

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 11:00-ից 17:00-ը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝  նշելով, որ այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Մասնակցելու համար պետք է գրանցվել նախապես:

Արևմուտքի համար Թուրքիան և Ադրբեջանն ավելի կարևոր են, քան Հայաստանը

Արևմուտքը, ինչպես 110 տարի առաջ, այնպես էլ հիմա աչք է փակում Արցախում իրականացված նեոօսմանյան ցեղասպանության փաստերի վրա։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Արևմուտքի համար Թուրքիան և Ադրբեջանն ավելի կարևոր են, քան Հայաստանը։ Արևմուտքի համար այս տարածաշրջանում առաջնային ռազմավարական դաշնակիցը՝ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, որի միջոցով Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասը պոկել […]

Օշականի խաչմերուկում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել […]

Հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում Հայաստանի ու տարածաշրջանի համար հարատև խաղաղության և անվտանգության ուղղությամբ աշխատելուն. ԱՄՆ պետքարտուղարի ապրիլքսանչորսյան ուղերձը

Չնայած անպատմելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթել է. այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ. այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ապրիլքսանչորսյան ուղերձում: «Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ աշխատելուն»,-նշել է նա:

Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. Սամվել Շահրամանյանն այցելեց արցախցիների վրան

Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Ազատության հրապարակում  տեղադրված վրանում արցախցիների հետ հանդիպման ընթացքում: «Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջրկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, ես ասել եմ, որ բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է»,- նշեց նա:

Արագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշերով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […]

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ապրիլի 25-ին ժամանել է Ադրբեջան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Օրերս ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական կարգավորումը:

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Հայտնում են ՊԵԿ-ից: ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք:  Պետական սահմանի ցամաքային […]

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։ Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձավ միջազգային գոտու հաղթող։ Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարված և լեցուն մթնոլորտում։ Սաքունցը հենց առաջին վայրկյաններից ցուցադրեց […]

Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա. Վարդապետյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա: Այս մասին ԱԺ-ում  դատախազության 2024թ.-ի գործունեությունը ներկայացնելու ընթացքում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Դատախազը ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, միակ լուծումն ավագանու արտահերթ ընտրություններն են. Գևորգ Ստեփանյան

Սիրելի՛ Երևանցիներ Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրապանները լցնելու միջոց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի  քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Ձեր կողմից 2023թ մերժվելու արդյունքում, որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է Երևանցուց վրեժ լուծելու ժամանակը… Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև […]