Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ի ու հայ ազգի դեմ գործում է միասնական ճակատով

2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանում իշխող վարչախմբի դավաճանական պահվածքի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը՝շուրջ 120 հազար մարդ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր, ստիպված լքել են իրենց հայրական տները։ Արցախի առաջնորդները ձերբակալվել և մինչ օրս բռնությամբ պահվում են Ադրբեջանում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ շարժման» առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը […]
Իմ սիրտը հայ ժողովրդի հետ է, որը մինչ օրս շարունակում է դիմակայել հակահայկական ատելությանը. կոնգրեսական Շերման

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի, հույների և մյուս քրիստոնյաների սպանդի 110-րդ տարելիցը: 110 տարի անց չափազանց շատերը դեռ ժխտում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Իմ սիրտը հայ ժողովրդի հետ է, որը մինչ օրս շարունակում է դիմակայել հակահայկական ատելությանը», […]
Լոս Անջելեսի քաղաքապետը գրառում է արել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X-ում գրառում է արել: «Լոս Անջելեսը Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքի տունն է: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, մենք անդրադառնում ենք մեր քաղաքի խորը արմատացած հայկական ժառանգությանը և համախմբվում հիշատակի ու տոկունության շրջանակում», — գրել է Բասսը: