2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանում իշխող վարչախմբի դավաճանական պահվածքի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը՝շուրջ 120 հազար մարդ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր, ստիպված լքել են իրենց հայրական տները։ Արցախի առաջնորդները ձերբակալվել և մինչ օրս բռնությամբ պահվում են Ադրբեջանում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ շարժման» առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ի ու հայ ազգի դեմ գործում է միասնական ճակատով։ Ադրբեջանը հայաթափեց Արցախը, քանի որ Հարավային Կովկասում հենվում էր Թուրքիայի ռազմա-քաղաքական աջակցության և Երևանում՝ՔՊ-ի դավաճանական պահվածքի և դիրքորոշման վրա։
Եթե Երևանում իշխանության լինեին ազգային ուժեր, ապա Բաքվին չէր հաջողվի 2023թ․-ին վերջնականապես հայաթափել Արցախն՝իրականացնելով էթնիկ զտումներ միջազգային հանրության լռության պայմաններում։
Այժմ Ադրբեջանն Արցախում ջնջում է հայկական հետքը՝քանդելով եկեղեցիներն ու հայկական գերեզմանները, կառուցելով տասնյակ նոր մզկիթներ և բնակեցնելով ադրբեջանցիների։
ՔՊ-ն ոչինչ չի անում Բաքվում պահվող հայ ռազմագերիներին հետ վերադարձնելու համար։ ՔՊ-ի համար Արցախը բեռ էր, որից նրանք արագ ազատվեցին։
Ալիև-Էրդողան տանդեմի հայաստանյան լոբբիստները շարունակում են կազմաքանդել հայոց բանակը, տնտեսությունը, ստեղծում են բոլոր պայմաններն արդեն ողջ Հայաստանը հայաթափելու համար։
Ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ՝գերնպատակը Զանգեզուրի միջանցքն է։
Եթե ՔՊ-ն մնաց իշխանության՝Բաքուն ՀՀ-ից ստանալու նորանոր զիջումներ և Հայաստանը վերածվելու է failed state-ի։
Սեդա Գևորգյան



































