Նորքի թաղապետը պիտի հրաժարական տա ու դատվի. հարցախույզ

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ԱՄՆ դեսպանություն

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ դեսպանությունը: «Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քննվում է Տերտերասարի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործման հանգամանքը. Hetq.am

Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Տերտերասար կոչվող տարածքից ոսկու հանքանյութի գողության առերևույթ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ մայիսի 28-ին Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով (գողություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գրում է Հետքը: Դրա շրջանակներում քննության առարկա է դարձել նաև Տերտերասարի ոսկու հանքավայրի առերևույթ ապօրինի շահագործման հանգամանքը։ Այս մասին […]
«BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին փրկարարները որոնում են

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում: Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական […]
Հոգեշնորհ Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։
ՀՀ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԼՂ-ից տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար. ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք հպարտ ենք […]
Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժնում ձերբակալված 4 անձանցից մեկը բաժանմունքի աշխատակից է, ով մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացրել ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում, 4 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել էր armlur.am-ը: Tert.am-ի հետ զրույցում շրջանառվող լուրերը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Ձերբակալված 4 անձանցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է։ Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեցի:
Ադրբեջանում կասեցրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում. այս մասին Report-ին հայտնել են UNDP-ի ներկայացուցչությունից: «Այսօր Ադրբեջանում ներկայացուցչության վերջին աշխատանքային օրն է: Վաղվանից մենք այլևս չենք գործելու»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ ավելի վաղ Բաքուն առաջարկել էր փակել ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն […]
Գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով. սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել. Հարությունյանը՝ Մամուլի ազատության ինդեքսում ՀՀ-ի զբաղեցրած տեղի մասին

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է: Իհարկե, այս լուրը գրելուց վերնագրերը կրկին կլինեն մանիպուլյատիվ: Բայց ով ինչ գրի, ամեն դեպքում գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել: Այս մասին գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ […]
Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով հետխորհրդային երկրների շրջանում ամենամեծ աճն է գրանցել. «Լրագրողներ առանց սահմանների»

Աշխարհում խոսքի ազատությունը գտնվում է պատմականորեն ամենացածր մակարդակի վրա. այսպես է սկսվում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության ամենամյա մամուլի ազատության վարկանիշը՝ հիմնված 5 հիմնական չափանիշի վրա՝ քաղաքական համատեքստ, իրավական դաշտ, մեդիայի տնտեսական միջավայր, սոցիալամշակութային ֆոն և լրագրողների անվտանգության աստիճան։ Վարկանիշում ընդգրկված 180 երկրների և տարածքների թվում 90-ում լրագրողների համար իրավիճակը գնահատվում է որպես «բարդ» […]
Շա՛տ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վարաձորցիներ

Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղաuպանnւթյnւնը, ինչո՞ւ եղավ Ցեղաuպանnւթյnւնը․ Գեղամ Նազարյան

Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Երբ աշխարհից պահանջում ենք, որպեսզի դատապարտեն Ցեղասպանությունը, այդ նույն աշխարհը եթե մի քիչ ցինիկ ու դաժան լինի, կասի՝ հայ ժողովուրդ, բայց կարծես, թե դու դեռ չես […]
2,5 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին ապօրինի գործողություն կատարելու, ինչպես նաև օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացել են ընդհանուր 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահել իրենց լիազորությունները: Հայտնում են […]
Երևանում հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, նրան և կնոջը ծեծի ենթարկել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներ

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ի ժամը 02։45-ի սահմաններում ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 […]
Աշխարհի գավաթում մարմնամարզիկները սպասվածից ավելի լավ հանդես եկան. Հակոբ Սերոբյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով` մարմնամարզիկներն աշխարհի գավաթի 6 փուլերում արել են սպասվածից ավելին: «Այս տարի առաջին անգամ աշխարհի գավաթի խաղարկությունը բաղկացած էր 6 փուլից` նախորդ տարիների 4-ի փոխարեն: Աշխարհի գավաթում պլանավորածից ավելի լավ եղավ: Մենք կարծում էինք, որ աշխարհի բացարձակ գավաթակիր կլինի միայն Արթուր Դավթյանը: Մեզ համար անսպասելի էր Համլետ […]
Շատ վրա չտաք… զգացված եմ, ընկեր Ղուկասյան. Սարիկ Մինասյանի և Վարդան Ղուկասյանի ջերմ շփումը

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային […]
Պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք… Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցոթւայն նախագահ Արամ Սարգսյանը:
Տեսել եմ վերջին յոթ տարվա ընթացքում ՔՊ-ի կադրային քաղաքականության արդյունքները, ինչպե՞ս կողմ քվեարկեինք. Ռուբեն Մխիթարյան

Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես բնորոշ պիտի լիներ տվյալ նիստին, հանձնաժողովներն են կազմավորվել, երկու փոխքաղաքապետերն են ընտրվել, արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել, նորմալ ընթացել է։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ««Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը: Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ դեմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի […]
Մենք գյումրեցիներից չենք խռովում. 17, 200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, ինձ համար դա ՀՀ ամենամեծ պաշտոնն է. Սարիկ Մինասյան

Բոլոր այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով նիստին իրենց խմբակցության մասնակցությանը: «Ունենալով 14 մանդատ՝ կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը: Մեր նախընտրական ծրագրում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում՝ մայիսի 5-ին և 6-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, […]
Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ բոլոր վեց մեղադրյալների, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից: Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն խnշտшնգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտագումը)։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր՝ ոստիկանների կողմից իր պաշտպանյալի խոշտանգման մասին։ «Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության […]
Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր. ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց

Գյումրիի ավագանին հերթական նիստն է գումարել։ Նիստին մասնակցում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այդ թվում՝ Սարիկ Մինասյանը: Նշենք, որ նախարոդ երկու նիստին՝ քաղաքապետի ընտրությանը և երդմնակալությանը ՔՊ-ն չէր մասնակցել: Օրակարգում է քաղաքապետի տեղակալների և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների ընտրության հարցերը: Նիստը վարում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն էլ Ավետիս Առաքելյանը, ով […]
ՊԵԿ պաշտոնատար անձ է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով, նրանցից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարով

Կլոդ Մոնեի խորհրդանշական բնապատկերներից մեկը՝ «Բարդիները Էպտեի ափին, Մթնշաղ» (1891թ.), կվաճառվի մայիսի 12-ին Նյու Յորքում Christie’s-ի երեկոյան աճուրդի ժամանակ, հայտնում է «Կոմերսանտ»-ը: Լոտը նախնական գնահատվում է 30-50 մլն դոլար. հնարավոր է, որ այն աճուրդի ռեկորդ սահմանի նկարչի ամբողջ շարքի համար։ Չնայած այն հանգամանքին, որ նկարը ստեղծվել է շատ վաղուց, դրա տերերի ցուցակը փոքր է. գործը […]
Հայաստանում աճում է պետական պարտքը, ՔՊ-ի ունեցվածքն ու արտագաղթը

Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով, իսկ դոլարով արտահայտված աճել է 5.8%-ով։ Հայաստանում աճում է պետական պարտքը, ՔՊ-ի ունեցվածքն ու արտագաղթը։ ՔՊ-ականներն Արցախի ու արդեն նաև Հայաստանի հայաթափման խորհրդանիշն են՝նրանք Երևանից կատարում են թուրք-ադրբեջանական պատվերներ՝ստեղծում են ՀՀ-ում […]
Արտաշատի բնակարաններից մեկից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի […]
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Հայտնում են ՊԵԿ-ից: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային […]
Ինչպես 110 տարի առաջ, այսօր ևս մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալшծվում են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար. Դավիթ Վարդանյան

Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը: «Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։ Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ […]
Երևանի ներկայիս վարչակարգը որոշել է, դատելով ամեն ինչից, կրկնել հարյուրամյա վաղեմության սխալները. «Աբզաց»

Եթե հայկական աղետի պատմությունը կարող է ինչ-որ բան սովորեցնել սերունդներին, ապա դա այն է, որ երբեք չպետք է վստահել այն ժողովուրդներին և քաղաքական գործիչներին, ովքեր երբևէ երդվել են քեզ ոչնչացնել: Արևմտյան լիբերալները սիրում են պատմել Ռուսական կայսրության մասին որպես «ժողովուրդների բանտ», բայց Օսմանյան կայսրության համեմատ (այդ տարիներին, ի դեպ, ճանաչված եվրոպական տերությունների շարքում) Ռուսաստանը իսկական […]
Բանակի կազմաքանդման գործընթացը ՔՊ-ի օրոք նոր թափ է հավաքում

Այս իշխանությունները ցանկանում են զինվորական հոսպիտալները վաճառել։ Իջևանի պոլիգոնը ցանկանում են վաճառել, սակայն ոչ ոք չի ասում, թե այդ զորքը որտեղ է ապագայում պարապելու։ Պոլիգոնները, զորամասերը վաճառում են։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Բանակի կազմաքանդման գործընթացը ՔՊ-ի օրոք նոր թափ է հավաքում։ Գործող իշխանությունները հանձնելու և վաճառելու իրենց մոլուցքը տարածում […]