Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով հետխորհրդային երկրների շրջանում ամենամեծ աճն է գրանցել. «Լրագրողներ առանց սահմանների»

Աշխարհում խոսքի ազատությունը գտնվում է պատմականորեն ամենացածր մակարդակի վրա. այսպես է սկսվում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության ամենամյա մամուլի ազատության վարկանիշը՝ հիմնված 5 հիմնական չափանիշի վրա՝ քաղաքական համատեքստ, իրավական դաշտ, մեդիայի տնտեսական միջավայր, սոցիալամշակութային ֆոն և լրագրողների անվտանգության աստիճան։

Վարկանիշում ընդգրկված 180 երկրների և տարածքների թվում 90-ում լրագրողների համար իրավիճակը գնահատվում է որպես «բարդ» կամ «շատ լուրջ»։ Հիմնական պատճառներից են՝ անվտանգության անկայուն իրավիճակը, աճող ավտորիտար միտումները և հատկապես՝ մեդիայի նկատմամբ տնտեսական ճնշումները։ Զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում խմբագրությունները կանգնած են դժվար ընտրության առաջ՝ պայքարել անկախության համար, թե պարզապես փորձել գոյատևել տնտեսական դժվար պայմաններում։

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանը գրանցել է հետխորհրդային երկրների շրջանում ամենամեծ աճը՝ 1 տարում բարձրանալով 9 հորիզոնականով ու հայտնվելով  34-րդ կետում: Նշվում է, որ չնայած բազմակարծությանը՝ մեդիա դաշտը շարունակում է մնալ բևեռացված:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն