Մեկ տարվա ընթացքում 100,000-ից ավելի տարբեր հիվանդություններով խնդրահարույց տնկիներ են մտել մեր երկիր. փորձագետն ահազանգում

Այս օրինակը ցույց եմ տալիս, թող ՍԱՏՄ-ն էլ տեսնի։ Շատ են խոսում սերտիֆիկացված, արտասահմանյան տնկիների մասին, բայց… Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, գյուղոլորտի փորձագետ  Հարություն Մնացականյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք բերվում են Իտալիայից ու վաճառում այն ֆերմերներին, ովքեր ուզում են այգիներ ունենան, սակայն ոչ բերք են ստանում, ոչ էլ՝ […]

Երեխաների նկատմամբ բռնությունն այնպիսի ծավալներ է ստացել, որ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է ունեցել. Մանասյան

Կուզենայի հատուկ անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում սա այնպիսի ծավալներ է ստացել, որ մենք նույնիսկ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման գործիքակազմերի հետ կապված արտահերթ հրապարակային զեկույց ենք ունեցել այս տարի: Այս մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: «Շատ կարևորում եմ, որ […]

Անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը հեռացնում աշխատող մեքենայի շարժիչը, այսինքն, այդ unւրը բոլոր դերասաններիս վզի՞ն է դրված, երբ ուզեն կհեռացնե՞ն. Արթուր Կարապետյան

Կուտակվել են բավականին շատ հարցեր և կուզենայինք կոլեկտիվով ունենալ հանդիպում քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք մեզ կտային սպառիչ պատասխաններ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Պատանի հանդիսատեսի թատրոնի» դերասան Արթուր Կարապետյանը: «Եթե մեր տնօրենը՝ Էմին Թորոսյանը, գործել է ինչ-որ մեղքեր, եթե հանցագործ է, թող գան մեզ ասեն: Ասեն՝ էս մարդն արել է այս, այս, այս սխալները, […]

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Նշենք, որ դա տեղի է ունենում մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ընդառաջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանաց նախապայմանների վերսկսել ուղիղ […]

Արմեն Գրիգորյանն ու Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականը քննարկել են ՀՀ-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր

Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում […]

Աշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Համայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է […]

Պապիկյանը Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Այս ամսին հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել […]

Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործով

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք է տվել Փարիզի դատարանում՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում: Ինչպես գրում է CNN-ը, այն ժամանակ հանցագործներն աստղից գողացել էին 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: […]

ՀՀ-ն կարող է հանդիսանալ կամուրջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. էկոնոմիկայի նախարար

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունց: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի […]

ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով:  Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, […]

Կոտայքում հայտնաբերվել է վթարային իրավիճակներ ստեղծած «ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդը

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Հայտնում են ՆԳՆ-ից: «Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական […]

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Հայտնում են ՊՆ-ից: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պաղեստինից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վերադառնալու համար. էկոնոմիկայի նախարար

Պատերազմից հետո Պաղեստինից կպահանջվի 15 տարի նորմալ կյանքի վերադառնալու համար։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Պաղեստինի ազգային էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ Ամուրը։ Նա ելույթ է ունեցել Արաբական լիգայի տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի նիստում, որը տեղի է ունենում Համաարաբական կազմակերպության 34-րդ գագաթնաժողովին ընդառաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «(Իսրայելի հետ) պատերազմի ավարտից հետո մեզանից 15 տարի կպահանջվի […]

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: Ծրագրին միացած ՀՀ […]

«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել

Գերմանական ոստիկանությունը ծառայում է Ադրբեջանի բռնապետ Ալիևին. ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին՝ կից տեսանյութ ներկայացնելով, որտեղ ընդդիմադիր լրագրողը վանկարկում է. «Ալի՛և, դիտկատո՛ր»։ Նա, մասնավորապես, գրել է. «Մենք թույլտվություն ենք ստացել Գերմանիայում երթ անցկացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Այնուամենայնիվ, գերմանական ոստիկանությունն առանց որևէ պատճառաբանության բռնություն կիրառեց իմ նկատմամբ։ Մայիսի 2-ին […]

Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է գտնվել քրեակատարողական ծառայողների ատեստավորմանը: Նախարարը ողջունել է ծառայողներին և նշել, որ Կառավարությունն առաջնահերթ օժանդակում է բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողներին ֆինանսական վիճակի բարելավման տեսանկյունից, այսինքն` ատեստավորումը բարեհաջող կերպով հանձնելն ուղիղ ճանապարհ է դեպի ավելի բարձր աշխատավարձ, ըստ նախարարի` ատեստավորումը բարեհաջող անցնելն ուղիղ ճանապարհ է նաև դեպի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: […]

Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է մայիսի 5-13-ը Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Օլիմպիադային, որն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 40 երկրի 190 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և […]

Խստորեն դատապարտում ենք Մեծ Հայրենականի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն

Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Հայաստանը, ողջ Խորհրդային Միության հայերը և Հայկական Սփյուռքը հսկայական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ մեր ընդհանուր հաղթանակի գործում։ Այս մասին գրված է  «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության էջում: «Ավելի քան վեց հարյուր հազար հայեր կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի բոլոր […]

Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել մեզ. ակցիայի մասնակից

Իմ տպավորություններով՝ դեսպանը տեղյակ չէր և նոր է հարցում արել Վրաստան։ Սպասում ենք պատասխանի, նա խոստացավ, որ մոտակա ժամանակներում պատասխանը կստանա և կփոխանցի մեզ: Այս մասին Վրաստանի դեսպանատան դիմաց հայտնեց դեսպանի հետ հանդիպումից դուրս եկած կոյնակագործ Հայկ Շահնազարյանը։ Նա տեղեկացրեց, որ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ապօրինի են բացում մեքենաները, բայց դեսպանը հակադարձել է, […]

ՌԴ-ում պոլիկլինիկայի բժիշկներն իրար մոտ այցերի են հերթագրվել՝ իրական հիվանդներին չընդունելու և հավելյալ ազատ օրեր ունենալու համար

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պոլիկլինիկաներից մեկում բժիշկները, նախապես համաձայնեցված սխեմայի շրջանակում, իրար մոտ այցերի են հերթագրվել, որպեսզի մայիս ամսվա ընթացքում՝ տոնական օրերից առաջ, մի քանի հավելյալ ազատ օր ունենան: Այդպիսով նրանք արհեստական հերթ են ստեղծել՝ իրական բուժառուներին զրկելով բժիշկների մոտ այցի հերթագրվելու հնարավորությունից: Դեպքի մասին պատմել է  Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարար Նատալյա Գովորուշկան առողջապահության պաշտպանության հարցերով […]

Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները:

Յոթ տարի լինելով իշխանություն՝ մնացել եք ապակառուցողական, hայհոյող ընդդիմություն. Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը

Ինձ հետաքրքիր է, թե մենք ինչի՞ ենք հայտնվել այս վիճակում, որ յոթ տարի իշխանություն լինելուց հետո Փաշինյանը և իր թիմը հպարտանալու որևէ բան չունեն և փչացած պատեֆոնի, խազած, փչացած պլաստիկան են էլի դրել՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Այստեղ ձեր խմբակցության պատգամավորներից մեկն այսօր մի լավ […]

«Սմավերդի» կոչվող լճում ջրասուզակը հայտնաբերել է մшրմին

Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի […]

Ամեն ինչ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ 2-ամյա Տիգրանի որոնումների մասին

Ենթադրում ենք տան մոտից է դեպք կատարվել: Այն հավանական, անհավանական տեղերը, բոլոր տեղերը փորձ ենք անում, աշխատում ենք, փոքր կոշիկ, շորի կտոր, ինչ ուզում է լինի, ամեն ինչ փորձում ենք դուրս անել, փորձում ենք գտնել, ուղղակի շատ մեծ դժվարություն է, երբ որ մեր տուժածը շատ փոքր է, դե բավականին  բարդացնում է աշխատանքը: Այս մասին News.am-ի հետ […]

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:  Հայտնում են Դատախազությունից: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, […]

Վարչապետը պիտի զանգեր, ասեր ախպե՛ր ջան, վրացի՛ ջան, խի՞ չեք թողնում, որ մեր ֆուռերը հասնեն ՌԴ. ակցիայի մասնակից

Ինչու՞ համար են Վրաստանի կողմից արգելափակել, սադրանք է։ Իսկ մենք թույլ ենք, մենք չենք կարողանում ասենք,  ինչու՞ եք սադրանք անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առաջ: «Ինչու՞ չեք թողնում մեր ֆուռերը գնան Ռուսաստան հասնեն։ Ինձ թվում է մենք չունենք բարեկամներ։ Թույլի կողքը ոչ մեկ չի կանգնում։ Թույլ երկրի […]

Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Կառավարութունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական […]