Երեք բնակարան ունեմ, չորրորդն էլ գնելու եմ, եթե Կոնջորյանը նախորդ կյանքում լավ աշխատեր, կնքահորը չդավաճաներ, այլ կյանք կունենար. Թագուհի Թովմասյան

Երեք բնակարան ունեմ, չորրորդն էլ գնելու եմ. Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամվոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին, թե ինչպե՞ս է 3 բնակարան ձեռք բերել Երևանում՝ լինելով լրագրող: «Բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիփոթեքով, ամեն բնակարանի համար վճարելով 10 և ավելի տարիներ: Վերջին հիփոթեքին դեռ 38 մլն դրամ ունեմ վճարելու»,- […]

Սարալանջի խճուղում քարաթափում է տեղի ունեցել

Մայիսի 13-ին, ժամը 11։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի խճուղում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, քարեր են ընկած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուն գնդակահարվել է քարոզարշավի ժամանակ

Մեքսիկայի Վերակրուս նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով ևս երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է CNN-ը: Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան քաղաքում հանրային միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ի ուղիղ եթերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է իշխող Մորենա […]

Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՔՊ-ից այսօր հետաքրքրվեց՝ խաղաղության օրակարգից ի՞նչ կա։ «Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում»,- ԱԺ-ում հայտարարեց Խաչատրյանը։ Նա նշեց, որ ՔՊ-ի մոտ լավ է ստացվում միայն քննադատելը, վիրավորելը, մեղադրելն ու զրպարտելը։ «Յոթ տարի լինելով իշխանություն՝ ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»,- […]

Քաղցկեղի դեմ պայքարը՝ առաջնահերթություն. կարևորում եմ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Ավանեսյան

«Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում է ԱՆ-ն։ Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր: «The Max Foundation»-ի պատվիրակության ղեկավար Փեթ Գարսիա-Գոնսալեսը […]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական գրասենյակը կփակվի

Ադրբեջանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչությունն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մամուլի ծառայության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։ Նրա խոսքով, գրասենյակի գործունեության փակման գործընթացը փուլ առ փուլ կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է համագործակցել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի […]

Սեպտեմբերից երեխաները դպրոց կհաճախեն նոր օրենքով. ի՞նչ դժվարություններ են նրանց սպասվում. պարզաբանում է հոգեբանը

Սեպտեմբերից երեխաները դպրոց կհաճախեն նոր օրենքով: Եթե երեխան այդ տարիքում դպրոց չգնա, ապա յոթ տարեկանում դպրոց գնալու դեպքում գնալու է երկրորդ դասարան ու ստիպված կյուրացնի միանգամից երկու տարվա կրթական ծրագիրը: «Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում»։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հարգելի՛ ծնողներ, […]

Սպասվում է անձրև և ամպրոպ, oդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​​Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: […]

Հայկ Կոնջորյանի կինը 10 մլն աշխատավարձ կստանա՞ր, «Հայփոստ»-ի տնօրեն կդառնա՞ր, սա կոռուպցիա չէ՞. Թովմասյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Այստեղ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որի կինն աշխատում է «Հայփոստ»-ում, 2021-ին թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, 6.8 միլիոն դրամ էր, այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին նրա աշխատավարձը դարձավ 9.5 միլիոն դրամ, 2023 թվականին դարձավ 10.5 միլիոն դրամ, անցած տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ «Հայփոստ»-ի տնօրեն։ Այս […]

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական ծառայության  հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցն ապօրինի ձեռք բերված […]

Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին. Էդգար Ղազարյան

Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: «Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի […]

Սադրվեց ընդդիմադիրների կողմից, եղավ վեճ, որի մեջ մեղր չեն բաժանում, դժվար թե ներողություն խնդրի․ Արման Եղոյանը Փաշինյանի՝ «hամբшլ» ասելու մասին

Դահլիճում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ընդդիմադիր պատգամավորներին և անվանել «համբալ»: «Բայց կհամաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չէ: Վարչապետի […]

Փարիզի դատարանը Դեպարդյոյին մեղավոր է ճանաչել կանանց նկատմամբ nտնձգությnւնների գործով

Փարիզի դատարանը դերասան Ժերար Դեպարդյոյին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ անձնակազմի երկու կին անդամի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ BFMTV-ին հղումով։ Նա դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման։ 76-ամյա կինոաստղը մեղադրվում էր Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու […]

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝  2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի (այլ)» նպատակային […]

Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի

ООО Bayraktar Teknoloji Azərbaycan-ը ստացել է Սումգայիթի քիմիական-արդյունաբերական պարկի ռեզիդենտի կարգավիճակ:  Արդյունաբերական պարկի տարածքում ընկերությունը կիրականացնի «Անօդաչու թռչող սարքերի արտադրություն» նախագիծը։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրված մտադրությունների արձանագրությունը նախատեսում է համագործակցություն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության կազմակերպման հարցում։ Թուրքական արտադրության Bayraktar անօդաչուներն Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվել են […]

Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել: Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի […]

Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում […]

Հայտնի են դպրոցականների քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) — 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն […]

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Մարտի 1-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ուշադրության կենտրոնում է: Այս մասին ԱԺ-ում ասաց Նահապետյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ գործի բացահայտման հետ կապված հարցին: «Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են […]

Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթին

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 35-ամյա Մելիք Ն.-ի բվարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։  Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է։ Նա նախատեսում է նաև այցելել ԱՄԷ և Քաթար ու ԱՄՆ վերադառնալ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնել էր Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում […]

Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս

Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանը պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ «Այդ վարույթով պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 327 մլն դրամ, խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի, կամ նվիրատվության, կամ ձևական աճուրդների […]

Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ: 2025 թվականի մայիսի […]

Կալանքներն անհամաչափ են օգտագործվում, չարաշահվում է այս ինստիտուտը. Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում կալանքներն օգտագործվում են անհամաչափ։ «Չարաշահվում է այս ինստիտուտը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա՝ խոսելով կաշառք ստացած բժշկի կալանավորման մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն, ի պատասխան Թորոսյանի, հայտարարեց, որ խափանման միջոց կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով, նախաքննական մարմինը գնահատում է այդ պահին […]

ՀՀ-ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական կոալիցիան՝հայոց պետականության վահան

Մենք պետք է ստեղծենք Հարավային ռազմական դաշինք, որի մեջ պետք է մտնեն՝ Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը։ Դա է մեր անվտանգության երաշխիքը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ ՀՀ-ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական կոալիցիան՝հայոց պետականության վահան։ Տասնամյակներ շարունակ հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը թույլ էր տալիս ՀՀ-ին Հարավային Կովկասում ունենալ ամենամարտունակ բանակը, զարգացող տնտեսություն, թուրք-ադրբեջանական տանդեմը […]

Հայաստան-ՆԱՏՕ կապերի ամրապնդումը խաթարում է հայ-ռուսական դաշինքը

Մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիաի։ Պապիկյանը Գերմանիայում էր նաև փետրվարին, որտեղ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։ Հայաստան-ՆԱՏՕ կապերի ամրապնդումը խաթարում է հայ-ռուսական դաշինքը։ ՔՊ-ականները շարունակում են ՀՀ-ն հեռվացնել ՌԴ-ից և ռուսական ինտեգրացիոն դաշինքներից՝հատկապես ռազմական ոլորտում, մասնավորապես Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները գրեթե սառեցված են։ ՀՀ-ն դե-յուրե դուրս չի եկել […]

Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա

Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա: Դա կարող է հնարավոր դառնալ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը: «Ժամանակի ընթացքում մենք կանցնենք քառօրյա աշխատանքային շաբաթվա, բայց առանց խիստ կանոնակարգերի՝ ամեն ինչ աստիճանաբար կլինի», — ասել է Նիլովը։ Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում մարդիկ ավելի շատ կհանգստանան։ Պատգամավորը […]

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ Հայաստան — Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները խորացնելու ու զարգացնելու գործում. Փաշինյան

Հայաստանի Հանրպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով:  ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի […]

Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում

Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հարգելի՛ ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ […]

Զինված բախումներ Տրիպոլիում. սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մայիսի 12-ի երեկոյան բախումներ են սկսվել կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև, հայտնում է meduza.io-ն։ Բախումների ժամանակ, ինչպես հայտնում է լիբիական «Ալ Վասաթ» հեռուստաալիքը, Տրիպոլիի ռազմական շրջանի կազմում գտնվող 444-րդ մարտական ​​բրիգադի շտաբում սպանվել է Կայունության աջակցության վարչության ղեկավար Աբդել Գանի ալ Քիքլին։ Reuters-ը պարզաբանում է, որ Կայունության աջակցության վարչությունը կառավարվում է նախագահական […]

Մայիսի 13-ից Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայիսի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց — Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց — Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը:

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան […]