ՀՀ-ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական կոալիցիան՝հայոց պետականության վահան

Մենք պետք է ստեղծենք Հարավային ռազմական դաշինք, որի մեջ պետք է մտնեն՝ Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը։ Դա է մեր անվտանգության երաշխիքը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

ՀՀ-ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական կոալիցիան՝հայոց պետականության վահան։ Տասնամյակներ շարունակ հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը թույլ էր տալիս ՀՀ-ին Հարավային Կովկասում ունենալ ամենամարտունակ բանակը, զարգացող տնտեսություն, թուրք-ադրբեջանական տանդեմը զուսպ էր, քանի որ գիտակցում էր թե հայ զինվորի բազուկի ուժը, թե ՌԴ-ի գործոնը, որպես ՀՀ-ի ու հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր։

ՔՊ-ն կազմաքանդում է հայ-ռուսական դաշինքը՝կատարելով Արևմուտքի պատվերն ու այդ կերպ ուժեղացնելով թուրքերի և ադրբեջանցիների դիրքերը տարածաշրջանում։

Իրանը՝հայոց պետականության անվտանգության ևս մեկ կարևոր երաշխավորներից է՝ՀՀ-ի բարեկամ երկիր և Թեհրանի հայամետ և կոշտ հակաթուրքական դիրքորոշման շնորհիվ է, որ այսօր Սյունիքը հայկական է և ադրբեջանական զորքերը զենքի ուժով չեն բացել Զանգեզուրի միջանցքը։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրանան որակապես նոր մակարդակ՝այդ հարաբերությունները պետք է հարստացնել նոր տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, ներդրումային ծրագրերով, ինչպես նաև համատեղ եռակողմ զորավարժությունները պետք է կրեն պարբերական բնույթ։

Թուրքիան և Ադրբեջանը հաճախակիացրել են համատեղ զորավարժությունները՝նրանց ժամանակ առ ժամանակ միանում է նաև միջուկային տերություն Պակիստանը։

Դրան ի հակակշիռ Երևանը պետք է ձևավորի ՀՀ-ՌԴ-Իրան ռազմական բռունցքը, որը կլինի կարևոր մեսիջ թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց կուրատոր Արևմուտքին։

Հարավային Կովկասում ՀՀ-ի անվտանգության երաշխավորը ռուս-իրանական ռազմա-քաղաքական տանդեմն է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն