Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթին

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 35-ամյա Մելիք Ն.-ի բվարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն