Գրիգոր Լուսավորիչն էլ կուսակրոն չէր, ոչ ցենզուրային խոսույթը երկրի ղեկավարին վայել չէ

Փաշինյանն ու իր կինը հրաժարվել են 120.000 հայից, Արցախից, մնացել անպատիժ. հերթը հասել է եկեղեցուն

«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի հետ ազգակցական կապը չի կարող ազդել նոր ոստիկանապետի գործունեության վրա․ նախարար

Յուրաքանչյուրը կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։ ՆԳ նախարարը համոզված է, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն առաջնորդվելու է օրենքի պահանջներով, այլ ոչ թե «գողական աշխարհի ընկալումներով»։ Ազգակցական կապերը չեն խանգարելու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին` կատարելու իր պաշտոնից բխող լիազորությունները։ Ազգային ժողովում լրագրողների ասել է Արփինե Սարգսյանը` […]
Վարչապետը գերագույն հրամանատարն է, եթե ասում է՝ պшտերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուրեմն հիմքեր ունի. ԳՇ պետ

Իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն, այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական տեղեկատվությունը տրվում է: Այս մասին խորհրդարանում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ կրակոցներին: Ճշտող հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ Ադրբեջանը […]
Վահան Քերոբյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել բյուջեի միջոցների չարաշահման համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, խախտել է ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի պահանջները, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը Էկոնոմիկայի նախկին նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբոր՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի մասին է։ Ըստ կոմիտեի՝ նա առանց անհրաժեշտության նա նախաձեռնել է շուրջ 360 […]
Հուլիսից Շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։ «Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է հայտարարության […]
Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ բնակարանի համասեփականատեր եմ։ ԱԺ-ում պատասխանելով Factor.am-ի հարցին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարն իր վերջին հայտարարագրում նշել է հողատարածքի վաճառքի մասին, որը երբեք չի հայտարարագրել, բացի այդ հայտարարագրում նշում […]
Արփինե Սարգսյանն ասել է, թե ինչու է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ անդրադարձել է ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։ «ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների, բարեփոխումների համատեքստում է, և այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել»,-ասել է ՆԳ նախարարը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ պատճառով […]
Վերջին երկու ամիսներին ԿԽՄԿ-ն չի հանդիպել Բաքվում պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) վերջին անգամ տեսակցել է Բաքվում պահվող հայ գերիներին 2025 թվականի մարտին։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մեր կազմակերպությունը իշխանությունների հետ բանակցում է, որպեսզի որոշակի հարցերում ունենա շարունակական ներկայություն և աջակցություն։ Թե ինչ ձևաչափով է այն իրականացվելու, չեմ կարող ասել, իսկ այն ձևաչափը, որով […]
2024 թվականին առգրավվել է 426 կգ թմրամիջոց, ինչը 2023-ի համեմատ ավելի է 202 կգ-ով, ՃՏՊ-երի թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ. ՆԳ նախարարը թվեր ներկայացրեց

Ընթացիկ տարում անընդհատ խոսել ենք նաև հանցավորության աճի, հանցավորության տարբեր դրսևորումների, տենդենցների և մնացյալի մասին, բայց նշել եմ և նորից եմ շեշտադրում՝ կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի ՆԳՆ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց նախարար Արփինե Սարգսյանը: «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության […]
Չեմ բացառում, որ Սամվել Շահրամանյանի նկատմամբ կարող է մտացածին քրեական հետապնդում սկսվի. փաստաբան

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը տեղափոխվել է ՀՀ, այստեղի իրավապահ մարմինների՝ մասնավորապես ՔԿ-ի կողմից, տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել է տարբեր վարույթներ: Թվով երեք վարույթի շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվել է և չի խուսափել որևէ հարցաքննությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը: «Ես շտապում եմ տեղեկացնել, որ Սամվել Շահրամանյանը այս […]
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Jeep Compass»-ը և «Lexus»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում բախվել են «Jeep Compass» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ 1 ուղևոր՝ ՀՀ ՊՆ Սիսանի զինվորական հոսպիտալ։ Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ […]
Մենք պшտերազմում հայրենիքից մի մաս կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան և անկախ է. Փաշինյան

Մենք պատերազմում հայրենիքից մի մաս կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան և անկախ է։ Հունիսի 2-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում․ «Մենք կշեռքի մի նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, […]
Ազգային երգ ու պար, նվերներ, համերգային ծրագիր. ՀՃՇ անդամները այցելել են Դալարիկի փոքրիկներին

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյուն է տեղի ունեցել, բայց ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեվա պայթյունը: «Կիևի ռեժիմը շարունակում է հարձակվել խաղաղ ենթակառուցվածքային օբյեկտների վրա, ռուսական կողմը ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ», — ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով […]
Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի ծառայողները, իրացնելով կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունից ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա վերնազգեստի վրա ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։ Քաղաքացի Ա․ Ղ․-ն նույնպես ենթարկվել է խուզարկության, և նրա հագին եղած ներքնաշապիկի […]
Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո․ Միհրան Հակոբյան

Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո: Անշուշտ, սրա մասին գիտեն Հայաստանի նախկին 3 նախագահները, բայց դեռ լռում են: Ֆեյսբուքի էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը «Հայաստանի Երրորդ Հանրապետության տակ ականները շարվել են 1994-ի […]
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հղի […]
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […]
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը «հակասում» է դրան. Ադրբեջանի դեսպան

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում: «Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն […]
ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն: Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ […]
Կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան. Դավիթ Խուդաթյան

Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով և կարծում եմ՝ պիտի հրապարակային պատասխան լինի, որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի վերաբերվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականներին արված հայհոյախառն ու վիրավորական հայտարարություններին: Հարցի՝ […]
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման […]
Դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին՝ շտապ գնահատելու Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը․ հայտարարություն

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ արտադրողներս, դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին հայտարարություն են տարածել ալկոհոլային խմիչքներ արտադրողները։ «Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության […]
Սամվել Շահրամանյանն այս պահին Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Նշենք, որ […]
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ […]
Կառավարությունը պետք է խիստ վերահսկողութուն սահմանի, որ ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն. Նիկոլ Փաշինյան

Այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, բայց նաև պատկանում են պետությանը, այսինքն, պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո և այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ […]
Պետդեպի գլխավոր խորհրդականն ադրբեջանական SOCAR-ի հետ քննարկել է էներգետիկ համագործակցությունը՝ ի շահ Հրվ. Կովկասում բարգավաճմանը

Միացյալ Նահանգները և Ադրբեջանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդական Ուայեթ Թելկեն հանդիպել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչների հետ։ Կողմերը նշել են, որ էներգետիկ ոլորտում շարունակական համագործակցությունը կնպաստի տնտեսական զարգացմանը և բարգավաճմանը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Միացյալ Նահանգներում։
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ը, բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից […]
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 6-ին

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։
ՔՊ-ն 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, այսինքն 26,4%-ից դարձնել 13,2%․ 4 տարում աղքատությունը դարձել է 23,7%․ Առաքելյան

ՔՊ-ն 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, այսինքն 26,4%-ից դարձնել 13,2%: Չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Սա մի պարզ օրինակ է, որ բացառապես ներքին պատճառներ և լուծումներ ունեցող խնդիրները նույնպես չեն լուծվել՝ չնայած վերջին տարիներին չպլանավորված տնտեսական բարենպաստ վիճակի։ Բոլոր, բացառապես բոլոր […]
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության […]