Կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան. Դավիթ Խուդաթյան

Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով և կարծում եմ՝ պիտի հրապարակային պատասխան լինի, որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի վերաբերվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականներին արված հայհոյախառն ու վիրավորական հայտարարություններին:

Հարցի՝ ի՞նչ հարց հնչի պետք է դրանց պատասխան տրվի, նախարարն ասաց. «Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չէ, աշխարհիկ կյանքով ապրող մարդուն վերաբերվող հարց չէ: Այո, եթե կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան, և իմիջիայլոց այդ պայմանն իշխանությունները չեն բերել: Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է, և հարցն ընդամենն այդ կոնտեքստում է»:

Հարցին է՝ Ձեր կարծիքով Կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե օրինակ Քաղաքացիական պայմանագիրն իր իշխանությամբ, Խուդաթյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար:

Դիտարկմանն էլ՝ նրանց իշխանության օրոք հանձնվեց Արցախը, ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, օկուպացված են ՀՀ պետական տարածքներ, այդ հանգամա՞նքն է շատ ավելի խնդիր, թե Վեհափառի հնարավոր զավակ ունենալը, նա ասաց. «Եթե դուք այդտեղ հիմնավորեիք, որ ձեր թվարկած պրոցեսները չէին լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չլիներ իշխանություն, դա այլ հարց է: Վարչապետն այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմ է եղել մեր ժամանակ, մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն: Սա բառախաղ չի, դուք բացառո՞ւմ եք, որ այլ իշխանության պարագայում պատերազմն իր աղետալի հետևանքներով լինելու էր»։

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են