Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը». Փաշինյան

Դիլիջանի մանկապարտեզներից մեկին անդրադարձել եմ կառավարության նախորդ նիստերից մեկին, և ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հետ է կապված մանկապարտեզի հարցը և պատմությունը, և դա կապված է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել, նա ի՞նչ կապ ունի, կամ նրա կինը, որ Դիլիջանում մանկապարտեզ են վերցրել: Համացանցում […]

Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը և աշխատել կարգավորիչ շրջանակների մերձեցման ուղղությամբ։ «Մենք նաև կարևոր ենք համարում ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության իրավական շրջանակների մերձեցման ուղղությամբ», — ասել է Ռուսաստանի վարչապետը […]

Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան

Հունիսի 5-ին, ժամը 10:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից […]

«Պատրոն Դավոյին»՝ Դավիթ Գալստյանին պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում

Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ ««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար […]

Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կա 5 զոհ, 17 վիրավոր

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հունիսի 5-ի գիշերը գրոհել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հայտնել է Չեռնիգովի մարզային ռազմական վարչության ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Նրա խոսքով՝ Պրիլուկիի վրա հարձակվել է առնվազն վեց անօդաչու թռչող սարք։ Դրանք վնասել են բնակելի թաղամասերի տները։ «Նախնական տեղեկություններ կան […]

Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է

Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։ Դեպքերի առթիվ նախաձեռնված 6 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: 2025 թվականի մայիսի 26-ին վերոհիշյալ արարքները կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 2025 թվականի մայիսի 27-ին Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային […]

Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում, մեքենա է հրդեհվել

Այս պահին Աշտարակի մայրուղում խոշոր խցանում է։ Հայկական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և այրվում է։ Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա […]

Արդյոք լիզո՞ւմ եմ թուրքի կոշիկները, արդյոք վաճառե՞լ եմ Ղարաբաղը, արդյոք ուրանո՞ւմ եմ մեր պատմությունը․ այս հարցերին պատասխանում եմ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում․ Փաշինյան

Արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, այս հարցերին պատասխանում եմ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, գրել է Փաշինյանը «Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, […]

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ինչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ: ԱՊՀ երկրների վարչապետներն ընդլայնված կազմով կքննարկեն նաև հետևյալ նախագծերը՝ Ծանր մեքենաշինության զարգացման գործում համագործակցության մասին […]

Իշխանությունն ապահովում է ադրբեջանական նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի […]