Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը և աշխատել կարգավորիչ շրջանակների մերձեցման ուղղությամբ։

«Մենք նաև կարևոր ենք համարում ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության իրավական շրջանակների մերձեցման ուղղությամբ», — ասել է Ռուսաստանի վարչապետը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ:

ԱՊՀ երկրների վարչապետներն ընդլայնված կազմով կքննարկեն նաև հետևյալ նախագծերը՝ Ծանր մեքենաշինության զարգացման գործում համագործակցության մասին համաձայնագիր, Թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգ և դրա իրականացման գործողությունների ծրագիր, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կառավարման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգ։

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են