Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան

ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի և երկրի ղեկավարության հանդիպումները», — ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, նախատեսվում է […]

Վիճաբանություն, ծեծկռտnւք և դանակшհարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա տուժած. կասկածյալների մեջ են «Սաշա» և «Ճուտո» մականվամբ երիտասարդները

Երեկ՝ հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ոնեցել Լոռու մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ […]

Լաս Վեգասում մեկնարկել է շախմատի փառատոնը, որին մասնակցում են նաև պատանիներ Հայաստանից

ԱՄՆ-ում մեկնարկել է  Լաս Վեգասի 2025թ շախմատի  փառատոնը, որին մասնակցում են թե սկսնակ, թե փորձառու շախմատիստներ աշխարհի բոլոր ծայրերից՝ այդ թվում Հայաստանից։  Այն տևելու է 4 օր՝ հունիսի 4-8-ը։ Ազգային բաց առաջնությունում հնարավորություն է տրվում մասնակցելու մի քանի անվճար դասախոսությունների, որոնցից երկուսը կվարի գրեթե 40 տարվա ղեկավարման փորձ ունեցող, Ազգային մրցաշարի տնօրեն Թիմ Ջասթը, որը NTD […]

2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին: «Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։ 2018 թ․ առաջին եռամսյակում՝ մեկ անձի նվազագույն սպառողական […]

Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը. Զատուլին

Հայաստանը ցուցադրաբար չի վճարում իր անդամավճարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս կարծիքը gazeta.ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտագործել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը: «Կարծում եմ, որ անդամավճարների […]

«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը ընկալում ենք որպես uպառնալիք ՀՀ-ի նկատմամբ. Արարատ Միրզոյան

Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից չկա, օրակարգում չկա և չի քննարկվում: Իսկ այն, ինչ որ մենք լսում ենք, այդ թվում և՛  Արևմտյան Ադրբեջանի խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք: Այս մասին լրագրողների հետ իր ճեպազրույցում […]

Ծաղկաձորում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 375 միլիոն 297 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով […]

Էրդողանը Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարևորության վրա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել […]

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս երեք անձ ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարը և ևս երեք անձ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ձերբակալված մյուս […]

Հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը․ Վարդան Օսկանյան

Հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը։ Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են […]

Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու է առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Հանդիպման մեկնարկը ժամը 21:00-ին է (Երևանի ժամանակով): Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի […]

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն

ՀԱՊԿ-ի «Մարտական ​​եղբայրություն 2025» համատեղ զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերին և կանցկացվեն Բելառուսի Լոսվիդո և Լեպելսկի զորավարժարաններում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը: Նա նշել է, որ «Մարտական ​​եղբայրություն 2025» զորավարժությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 3-ից 5-ը Բելառուսում։ Շչեգրիկովիչը նշել է, որ բանակցություններին […]

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության  կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է հանցավոր կազմակերպության անդամների կողմից ներդրումային խարդախություններով զբաղվելու, փողերի լվացում կատարելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու, ձեռք բերելու և պահելու, ապօրինի գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական […]

Րոպե առաջ պատրաստ ենք Բաքվի հետ երկխոսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամի շուրջ. Արարատ Միրզոյան

Առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ և այս առումով՝ այս տարվա առաջին կիսամյակում հանդիպման առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք, ես օրինակ, հանդիպում եմ ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովի հետ, վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ և մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական և […]

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ

Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում […]

Որոշ մարդիկ ուզում են սպшնnւթյուններ տեղի ունենա, զրահապատել եմ տալու մեքենաս. Ալեն Սիմոնյան

Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, և ես մտածում եմ, որ պետք է, այնուամենայնիվ, իմ մեքենան փոխեմ և զրահապատել տամ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Օրինակ վերջերս մի հատ դաշնակցական սրիկա, սրիկա  ոչնչություն, որը որ իրեն իրավունք է վերապահել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա […]

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Թող գնա, ամուսնանա, կուսակցություն բացի, թոռներին մեծացնի. Ալեն Սիմոնյանը՝ օրենսդրության մեջ փոփոխություն անելով կաթողիկոսին հեռացնելու մասին

Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը, դրա մասին ՀՀ վարչապետը հստակ ասել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կաթողիկոսին հանրային ճնշումներով կստիպե՞ք հրաժարական տալ, քանի որ ասում են, որ ձեր հեռահար նպատակն օրենսդրության մեջ […]

Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, դրանք ՀԿ-ների մակարդակից ավելի չեն կարող լինել. Ալեն Սիմոնյան

Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է համարել ինչ-որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավելի չեն կարող լինել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը: «Հակառակ պարագայում, ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմիններն իրենց արձագանքը տան: Որովհետև ՀՀ-ն դա պետություն է և պետության մեջ այլ որևիցե […]

Մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում, ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե՝ չարժի. Ալեն Սիմոնյան

Մենք չենք քննարկում՝ այդ իրավիճակը կա թե ոչ, այլ ասում ենք,  արժի՞ դա բարձրաձայնել, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ հայհոյանք եղել է, հայհոյանք եղել է դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից: Իր ճեմպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված գրառումները կարմիր գծերի հատում չէ: «Ամեն մարդ իր […]

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը մեկնաբանություն է տարածել մեղադրական եզրակացության վերաբերյալ

Բաքվում շինծու մեղադրանքներով դատվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը մեկնաբանություն է տարածել մեղադրական եզրակացության վերաբերյալ․ «Մեղադրանքի իրավական հիմքերի մասին․ Փաստաբանի իմ մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում հարկ եմ համարում մեկնաբանել քրեական գործի իրավական որոշ կողմեր՝ ղեկավարվելով բացառապես օրինականության և արդար դատաքննության սկզբունքներով։ 1. Անհատական պատասխանատվության սկզբունքը Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ […]

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ցմահ դատապարտյալներին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Վահե Նանուշյանի, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։ Ցմահ […]

Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի. պարզաբանում

Շրջակա միջավայրի նախարարությունից պարզաբանել են՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի։ «Հարգելի քաղաքացիներ, լրատվադաշտի ներկայացուցիչներ, Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքով նախատեսված առավելագույն ջրառից 32.8 մլն մ3՝-ով […]

Կորեական «Korean Air» ավիաընկերությունը սկսել է չարտերային զբոսաշրջային չվերթեր Սեուլ-Երևան-Սեուլ ուղղությամբ

Կորեական «Korean Air» ավիաընկերությունը սկսել է չարտերային զբոսաշրջային չվերթեր Սեուլ-Երևան-Սեուլ ուղղությամբ։ «Հունիս ամսվա տոմսերը վաճառված են։ Թռիչքի տևողությունը՝ գրեթե 10 ժամ»,- հայտնում է Տուրիզմի միացյալ ֆեդերացիան։

Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու. Նիկոլ Փաշինյան

Ինչ դատով դատում ես, նույն դատով դատվելու ես։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործերին։ «Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունիսի  7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ​Մարզերում հունիսի  8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […]

Եկեղեցին հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է. բոլորն իրենց պատասխանատվությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին. Զարեհ Սինանյան

Սփյուռքում կան տարբեր խմբեր, տարբեր անհատներ, հազարավոր կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն, կան խմբեր էլ, որոնք սա նորմալ ու ուշացած են համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների վերաբերյալ վերջին գրառումներին: «Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Նախ նշեմ, որ եկեղեցին ժողովուրդն է, այն անձիք են, […]

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է […]

Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույքեր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով շուրջ 600 միլիարդ դրամի պահանջ. Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության բավարարված հայցի արդյունքում Օրգով համայնքի հողամասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու հարցին, հայտնում են Գլխավոր դատախազությունից․ «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ […]