Լաս Վեգասում մեկնարկել է շախմատի փառատոնը, որին մասնակցում են նաև պատանիներ Հայաստանից

ԱՄՆ-ում մեկնարկել է  Լաս Վեգասի 2025թ շախմատի  փառատոնը, որին մասնակցում են թե սկսնակ, թե փորձառու շախմատիստներ աշխարհի բոլոր ծայրերից՝ այդ թվում Հայաստանից։  Այն տևելու է 4 օր՝ հունիսի 4-8-ը։

Ազգային բաց առաջնությունում հնարավորություն է տրվում մասնակցելու մի քանի անվճար դասախոսությունների, որոնցից երկուսը կվարի գրեթե 40 տարվա ղեկավարման փորձ ունեցող, Ազգային մրցաշարի տնօրեն Թիմ Ջասթը, որը NTD  և FIDE NA տիտղոսակիր է։

Շախմատի  փառատոնին  Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են պատանիներ Դավիթ Սուքիասյանը և Ռոբերտ Դանիելյանը, որոնք հանդես կգան երիտասարդների առաջնությանը։

Մարզիչ՝ միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Յուրի Համբարձումյան

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն