Մալաթիայի ոստիկանները հեծանիվի գողության դեպք են բացահայտել

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […]

Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ընդմիշտ nչնչացվել են. Սպիտակ տան խոսնակ

Վստահ ենք, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ընդմիշտ ոչնչացվել են։ ԱՄՆ-ն վստահությամբ կարող է ասել, որ այն վայրերում, որտեղ հարվածներ են հասցվել, պահվում էր հարստացված ուրանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Եթե իրանական ռեժիմը հրաժարվում է խաղաղ, դիվանագիտական լուծման հասնել, որով նախագահը դեռ շահագրգռված է, ինչո՞ւ Իրանի ժողովուրդը չպետք է խլի […]

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 միլիոն 677,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն […]

«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը

ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու […]

Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի որոշման բողոքարկումը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որոշել ենք հետ վերցնել այն. փաստաբան

Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի հայտարարություն է տարածել. «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ […]

Երևանում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու մшրմին է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […]

Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր Հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ: «Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ Հայրենի հողում ներդրումներ կատարելու, […]

Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն

Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ հանդես եկան հայտարարությամբ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, որ Արարատյան շաբաթվա շնորհաբաշխ տոների առիթով ի մի ենք հավաքվել Սուրբ Էջմիածնում՝ մասնակցելով Միաբանական 9-րդ համագումարին, հավատարիմ մեր սուրբ ուխտին որդիական մեր սերն ու անվերապահ նվիրումն ենք […]

Մարտական առաջադրանքն ամուր թիկունքով է կայանում. Արսեն Վարդանյան

Մարտական առաջադրանքն ամուր թիկունքով է կայանում։ Հունիսի 23-ը` Թիկունքի օր ՀՀ Զինված ուժերում Թիկունքը` օպերատիվ պատրաստության, նյութատեխնիկական ապահովման, ռազմավարական պահուստների կառավարման և վերադաս հրամանատարության հրահանգների ճշգրիտ կատարման առանցքային բաղադրիչն է։ Առանց թիկունքի` չկա մատակարարում Առանց թիկունքի` չկա վերազինում Առանց թիկունքի` չկա շարունակականություն: Արդյոք այսօր գնահատու՞մ ենք բոլոր ստորաբաժանումների այն զինծառայողներին ու մասնագետներին, որոնք ապահովում են […]

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում, դա մեծապես կախված է Թեհրանի սեփական խնդրանքներից. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է պետք Իրանին: Մենք առաջարկել ենք մեր միջնորդական ջանքերը։ Սա կոնկրետ է։ Մենք մեր դիրքորոշումն […]

Իրանական միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով վնասվել են շենքերը, որտեղ ուրանի վերամշակում էր իրականացվում. Գրոսի

Իրանը պետք է դադարեցնի միջուկային օբյեկտների գործունեությունը՝ անվտանգությունը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքն ապահովելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա հավելել է, որ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով վնասվել են շենքեր, այդ թվում՝ այն շենքերը, որտեղ ուրանի վերամշակում էր իրականացվում։ Գրոսիի խոսքով՝ […]

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ռուսական մամուլում Խաչատուր Սուքիասյանի ընկերության վերաբերյալ հերթական կեղծ լուրն է տարածվել. խոսնակ

Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության […]

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի — Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց: Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին  թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի […]

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​​​​​Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է […]

Ծրագրավորված hարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: 9-րդ միաբանական համագումարի խորագիրն էր «Սուրբ Էջմիածին՝ բանալի երկնի […]

Սյունիքը կրկին ուշադրության կենտրոնում. Կապանը կհյուրընկալի «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնը

«Դավիթբեկյան խաղերը 2025». արդեն 4-րդ տարին է, որ Հայաստանի դարպաս Սյունիքն ընդունում է տարբեր մարզերի 14-17 տարեկան պատանիներին: Կարդալ, մարզվել, պարել, վերհիշել հայոց պատմությունը, սովորել և սովորեցնել. վերջին ամիսներին այս գործողություններն արդեն 18-ամյա Գագիկ Թորոսյանի հիմնական ուղեկցիներն են: Արդեն չափահաս Գագիկն այս անգամ խաղերին որպես թիմի մարզիչ է մասնակցում: Բայց վստահեցնում է՝ թե՛ որպես մասնակից, […]

Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Օրերս, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն […]

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության […]

ԱՄՆ-ի ագրեuիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հետևանքներ կունենան բոլոր երկրների համար. Արաղչին` Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը: Ժան-Նոել Բարոն երեկ երեկոյան Սեյեդ Աբբաս Արաքչիի հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայից հետո։ «Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից խաղաղ միջուկային օբյեկտների վրա իրականացված ագրեսիվ հարձակումը, և այս ռազմական գործողությունը բոլոր […]

Երևանը կոլապսի առաջ կանգնեցրածներն ու քաղաքն անտերության մատնածները, 2025թ-ին իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով. ավագանու անդամ

Ձեր կողմից ստացված հազարավոր բողոքները կապված՝ Երևանում անտանելի խցանումների, տրանսպորտի խայտառակ աշխատանքի, 160.000դր արժեցող կայանատեղիներում տեղ չլինելու, աղբահանության վճարի ու գույքահարկի բարձր գների, ճանապարհներին առկա փոսերի ու քաղաքի փոշու, կեղտի հետ կապված։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Էս ամենի միակ պատասխանատուն ու մեղավորները՝ ՔՊ-ն ու կոալիցիոն հանրապետություն […]

Հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:

Կրшկոցներ՝ Երևանում. կա տուժած

Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահaզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է: Պարզվել է նաև, որ […]

Իսրայելը հարվածել է Իրանում 6 օդանավակայանի, ոչնչացրել 15 ինքնաթիռ և ուղղաթիռ

Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարբեր շրջաններում գտնվող վեց օդանավակայանների և ոչնչացրել 15 մարտական ​​ինքնաթիռ և ուղղաթիռ, երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: «Իրանի երկնքում օդային գերազանցությունն ամրապնդելու ջանքերի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Իրանի արևմտյան, արևելյան և կենտրոնական շրջաններում իրանական ռեժիմի վեց օդանավակայանների վրա: Հարվածների հետևանքով վնասվել են թռիչքուղիներ, ստորգետնյա բունկերներ, մեկ […]

Սամվել Կարապետյանի կալանավորումը կարող է բերել Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց միավորման․ Վահե Հովհաննիսյան

Սամվել Կարապետյանի կալանավորումը և ամբողջ պրոցեսը կարծես թե տանում է նրան, որ նախընտրական ստանդարտ մտածողությունից, որը իշխող էր, անցում կատարվի այլ մթնոլորտի՝ Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց միավորման։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը․ Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող պրոցեսով Հայաստանի ներքաղաքական բովանդակությունը կտրուկ փոխվում է։ […]

Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ: Ժամանել է Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Շտապօգնության բժիշկների հերթապահ […]

Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Socialսոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի միջուկային օբյեկտներին «մոնումենտալ» վնաս է հասցվել։ «Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը համարվում է «մոնումենտալ»։ Հարվածները ուժեղ և ճշգրիտ էին։ Մեր զինվորականները մեծ հմտություն ցուցաբերեցին։ Շնորհակալություն», — գրել է ԱՄՆ նախագահը։ Այնուհետև նա հրապարակել է մեկ այլ գրառում, որում […]

Հունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»,- գրել է նա: