ԱՄՆ-ի ագրեuիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հետևանքներ կունենան բոլոր երկրների համար. Արաղչին` Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը: Ժան-Նոել Բարոն երեկ երեկոյան Սեյեդ Աբբաս Արաքչիի հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայից հետո։

«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից խաղաղ միջուկային օբյեկտների վրա իրականացված ագրեսիվ հարձակումը, և այս ռազմական գործողությունը բոլոր միջազգային օրենքների և կանոնակարգերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է: Այս ագրեսիայի առջև պետությունների լռությունն ու անգործությունը հեռահար հետևանքներ կունենան բոլոր երկրների համար», — ասել է Արաղչին:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, ափսոսանք հայտնելով հարձակման համար, հերքել է ագրեսիայի պլանավորմանը, իրականացմանը Ֆրանսիայի մասնակցությունը, մտահոգություն է հայտնել ԱՄՆ ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանում լարվածության սրման վերաբերյալ և կոչ արել շարունակել երկխոսությունը Իրանի և Եվրոպայի միջև։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն