Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած երթ, հանրահավաք, թե հարձակում կարժանանա պատասխան քայլի. ՀԱՄԽ վարչություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտոնապես հիմնադրվելով որպես հայոց հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանություն՝ 301թ.-ից սկսած մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղաքական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը: Ուստի և՝ «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչությունը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած […]
Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կհարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին: Այս հարցն է հնչեցնում ամերիկյան Forbes հանդեսը օրերս հրապարակված իր հոդվածում՝ ընդգծելով՝ «Զանգեզուրի միջանցքը» հարյուր տարով վարձակալությամբ վերցնելու ամերիկյան խիզախ հայտը, մի կողմից, կարող է նպաստել միջազգային առևտրի ծավալի՝ 50-ից 100 միլիարդ դոլարով ընդլայնմանը, […]
Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը

Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու […]
Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ

Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ միասին, որոնք հանդես են գալիս կրոնական ազատության պաշտպանությամբ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։ Հայտարարության մեջ կազմակերպությունները և անհատները հայտնում են «խորը մտահոգություն՝ Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա աջակիցների դեմ ուժգնացող արշավի առնչությամբ»։ Ստորագրողներից են […]
Սյունիքը աշխարհաքաղաքական կռվախնձոր. Ռուսաստանին փորձում են տարածաշրջանից դուրս թողնել

Սյունիքի հարցը գլոբալ, համաշխարհային հարց է, և Զանգեզուրի միջանցքի համար աշխարհի մեծերը կռիվ են անում։ Այս մասին Fronttv-ի հետ զրույցում ասաց «Համահայկական Ճակատ» կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար, արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանը։ Ավետիսյանը նշեց. «ԱՄՆ-ն մեսիջ էր փոխանցել, որ Սյունիքի վերահսկողությունը պետք է անցնի իրեն, Նիկոլ Փաշինյանը շարունակ լռում և չի արձագանքում»: Ավետիսյանի խոսքով՝ եթե Հայաստանը […]
«Նիսսան»-ի վարորդը մեքենան վարել է անկանոն․ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […]
ՖՈՏՈՇԱՐՔ․ Ուզում ենք օր առաջ մեզ ազատեք այս իշխանություններից․ վանաձորցիները` ՀՃՇ անդամներին

«Համահայկական Ճակատ» շարժման և «Համահայկական Ճակատ» կուսակցության անդամները այցելեցին Վանաձոր և մեկ օրվա ընթացքում հարյուրավոր վանաձորցիների ներկայացրին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի մտահոգությունները սահմանային անվտանգության, արտաքին հարաբերությունների, երկրում օրեցօր խորացող տնտեսական և սոցիալական ճգնաժամի, ահագնացող արտագաղթի, թշնամու նկրտումների, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների, Մայր Աթոռի նկատմամբ ոտնձգությունների, անօրինական ձերբակալությունների ու հետապնդումների մասին և […]
Ապօրինի ջրօգտագործման դեպքեր` Արարատի և Արմավիրի մարզերում

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։ Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն: Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ նույնպես առանց համապատասխան թույլտվության։ […]
Ծաղկաձորում ավարտվել է Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի մինչև 18 տարեկանների J60 մրցաշարը

Ծաղկաձորում ավարտվել է Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի մինչև 18 տարեկանների J60 մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Տղաների մենախաղում հաղթել է ռուս Ալեքսեյ Ֆրոլովը, որը եզրափակչում 7։6, 2։6, 7։6 հաշվով առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Ռիչարդ Կրիզանի նկատմամբ։ Զուգախաղի հաղթող են դարձել Քամալ Ֆախրեդտինովն ու Ռոման Կուլպինը։ Նրանք եզրափակչում 4։6, 6։3, […]
Պետք կանգնեցնել արցախցիների արտագաղթը ՀՀ-ից

«Արցախցիները սկսել են արտագաղթել, և դրա պատճառը ոչ թե 40+10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումն է, այլ այն, որ նրանք կանգնել են սոցիալական լուրջ խնդիրների առջև», – այս մասին FrontTv-ի հետ զրույցում ասաց Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ մարզվող երեխաներից 14-ը արդեն արտագաղթել են։ «Վերադարձ» մարզական ակումբի բացումը հենց դրա համար եմ […]
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կան վիրшվորներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes CLS» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Շուրջ 180,000 դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին. Գլխավոր դատախազություն

Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված […]
Սպերցյանը պատասխանել է ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ կապված իր հնարավոր տեղափոխության հետ ՊՍԺ կամ «Ժիրոնա»։ «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին՝ ես արդեն պատասխանել եմ այս հարցին։ Երբ լինեն կոնկրետ մանրամասներ, այդ ժամանակ կխոսենք»,- նշել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։ Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ եթե լիներ ընտրության հնարավորություն, ո՞ր […]
Հայկական ֆերոմոլիբդենի արտահանումը կրճատվել է. ԶՊՄԿ-ն մեծ քանակի չմշակված հումք է արտահանում. Hetq.am

Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել են։ Դրա փոխարեն երկիրը սկսել է ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով։ Գրում է Հետքը: Հումքի գլխավոր մատակարարն ու արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Կոմբինատից հումք չստանալու պատճառով ֆերոմոլիբդենի հիմնական արտադրողներից «Մաքուր երկաթի գործարանը» հայտնվեց ճգնաժամում։ Մյուս արտադրողը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը, 2024-ին […]
Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր

Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր: Այժմ երկու երկրները համաձայնության են եկել արտաքսման ենթակա իրենց այն քաղաքացիներին ընդունելու հարցում, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Վրաստան։ Նա արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար […]
Ցանկանում են վերցնել այն վերջին կետը, որն ունենք ՀՀ-ում. Արցախի ներկայացուցչության շենքի խլումը ապօրինի է. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երևանի Բուզանդի փողոցում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ այդ շենքը միակ հենակետն է, որը կապում է արցախցիներին միմյանց հետ Հայաստանի Հանրապետությունում։ «Գնահատականը միանշանակ է. ցանկանում են վերցնել այն վերջին կետը, որը մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ շենքը խորհրդանշական նշանակություն ունի […]
Հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ Փաշինյանը փորձելու է «հավատացյալների» բազմությամբ մտնի Մայր տաճար աղոթքի ու այլևս օկուպացնի Մայր տաճարը. Շարմազանով

Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ակնհայտ է ,թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։ Պայծառակերպության տոնին ընդառաջ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ ,սաղմոսներ կարդալով,մտնի Մայր տաճար աղոթքի ու այլեւս օկուպացնի Մայր տաճարը։ Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու […]
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի՝ կանցնի. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի, որ այն կանցնի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես կա ամուր հիմք, երկու երկրների միջև կա շահերի համընկնում, կա փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Սակայն երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվարին շրջաններ են […]
ՔԿ-ն գործողություններ է իրականացրել «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում

Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում: ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում այս պահին կատարվում են քննչական գործողություններ:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել արագիլի ձագին

Հուլիսի 21-ին, ժամը 09:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի 2-րդ փողոցի էլեկտրական սյան վրա արագիլի ձագը կախված է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արագիլի ձագին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է: Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը: […]
Հրվ. Կովկասում նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը. Իրանի ԱԳՆ

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների, անցակետերի և միջանցքների մասով Իրանի դիրքորոշումը ներկայացվել է հստակ և թափանցիկ. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: «Չնայած նրան, որ մենք կողմ ենք Իրանի և Հրվ. Կովկասի երկրների միջև կապերի ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը, միևնույն ժամանակ մշտապես ընդգծել ենք, որ նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ […]
Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և […]
Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալվածը կալանավորվել է

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է։ Այս մասին ՔԿ-ից Tert.am-ին հայտնեցին, որ գործով ձերբակալված մեկ անձ կա, դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ օրերս ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 27 տարի անց բացահայտվել է Խոռխոռունու սպանությունը, մեկ անձ՝ Ս.Ա-ն ձերբակալվել է։
Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ […]
Ես դիմում չեմ գրելու. ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ «բեսպրիդելի», իշխանության և վստահության մասին

Ի՞նչ է նշանակում անվստահություն: Իսկ ո՞վ է ասում, որ ես իրենց վստահում եմ: Ես անձամբ իրեն չեմ վստահում, իրենց իշխանությանը չեմ վստահում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: «Այսօր որոշել էր իմ անզգանվան, անվան վրա ինքնահաստատվել երևի, բայց ես մեր ձևովը ասել եմ՝ որն է, ու այնպես չէ, […]
Մասիսում «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանցին

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկության ցուցանակը, ապա առաջ ընթացել և բախվել քաղաքացուն պատկանող շինանյութի երկաթե ցանցին: Shamshyan.com-ի […]
«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն». թյուրքագետը՝ «Զանգեզուրի միջանցքի» ամերիկյան առաջարկի մասին

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, […]
ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […]
Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա է. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում՝ հանուն ՀՀ-ի և նրա քաղաքացիների։ «Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ներկայացել եմ ՀԷՑ՝ իրականացնելու իմ լիազորությունները»,– ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է մուտք գործելու մի […]
ՔԿ-ն գործողություններ է իրականացրել «Ռիբոկ» սպորտային ակումբում

Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Ռիբոկ» սպորտային ակումբում: ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում այս պահին կատարվում են քննչական գործողություններ:
Եկեք խառնենք իշխանությունների խաղաքարտերը. Անի Գևորգյան
