Հրվ. Կովկասում նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը. Իրանի ԱԳՆ

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների, անցակետերի և միջանցքների մասով Իրանի դիրքորոշումը ներկայացվել է հստակ և թափանցիկ. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

«Չնայած նրան, որ մենք կողմ ենք Իրանի և Հրվ. Կովկասի երկրների միջև կապերի ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը, միևնույն ժամանակ մշտապես ընդգծել ենք, որ նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է խաթարի պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, կամ էլ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը», — ընդգծել է Բաղաին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն