Բայրամովն ու Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

2025 թվականի օգոստոսի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուսին: Այս մասին հայտնում են  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է, որ կողմերը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Բարձր են գնահատել երկու երկրների միջև […]

Երևանի մետրոյում խառնաշփոթ է առաջացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով

Երևանի մետրոյի կայարաններում այսօր հերթեր են գոյացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով։ Գրում է Սպուտնիկ Արմենիան: Օգոստոսի 1-ից շրջանառությունից հանվել են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար մեկանգամյա օգտագործման QR կոդով թղթային տոմսերը։ Տոմսարկղերի դիմաց հերթեր են առաջանում քարտեր գնելու համար, իսկ քարտերն անմիջապես չեն ակտիվանում։ Աշխատակիցները քաղաքացիներին խնդրում են մի քանի րոպե սպասել։ Չիմանալով, որ այսօրվանից QR–ի թղթային […]

Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ։ Ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ «Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր […]

Ավարտվել է սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին […]

Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավար

Ղրիմը պատրաստ է ընդումել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: «Իվան Կոնստանտինովիչը մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել ավերված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի տեղում։ Մի՛ ոչնչացրեք դրանք, ավելի լավ է տվեք մեզ», — գրել […]

Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա: Գրում է ermenihaber.am-ը: Մալաթիայում նա այցելել է Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցի, որը վերածվել է մշակութային կենտրոնի: Թաբաշյանը պատարագ է մատուցել Մալաթիայի հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն մատուռում: Բացի այդ Թաբաշյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կրոնական արարողությամբ պսակադրել է Մալաթիայի հայ […]

Ոչ ոք չի կարողանա մեզ ծնկի բերել. Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպմանը

Ռուսաստանին և Բելառուսին ծնկի բերել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Ե՛վ Ռուսաստանը, և՛ Բելառուսը այսօր շատ լուրջ շրջադարձ կատարեցին։ Կարծում եմ՝ ժամանակ կանցնի, և աշխարհը կգնահատի մեր արածը։ 2020-ականների սկզբին դա պարզապես անհնար էր պատկերացնել։ Բայց, այնուամենայնիվ, մենք դա արեցինք։ Մենք ապրում […]

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Այս տարի բուհ է ընդունվել՝ 9,788 դիմորդ, թափուր է մնացել 1,174 տեղ. ԳԹԿ

Հուլիսի 30-ին, ընդունելության կարգի համաձայն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթի արդյունքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Նա նշել է, որ հունվարի 15-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպել է միասնական քննություններ, […]

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

Հայաստանում տրամադրվող հիփոթեքային վարկերի քանակն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 4.4 տոկոսով՝ կազմելով շուրջ 1.5 տրլն դրամ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը որոշակիորեն դանդաղել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին կիսամյակի տվյալները: Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի աճին ՝ միության նախագահը նախ […]

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին, 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու […]

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը․ Մելոյան

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը: Գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում […]

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]

Եթե այս կառավարությունն իսկապես ռազմավարական խորաթափանցություն ունենար, ապա միջանցքի նարատիվը պետք է թաղվեր այն պահից ի վեր, երբ Լաչինի միջանցքն անիմաստ դարձավ. Օսկանյան

Բոլոր տրամաբանությամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա, առավել ևս՝ գոյաբանական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Այն ծագել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից, որտեղ նշվում էր Հայաստանով անցնող ճանապարհ՝ ըստ էության հայելային կառուցվածքով Լաչինի միջանցքի համարժեք, որը մի ժամանակ կապում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ։ Այս մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար […]

Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը. Փաշինյանը գտնում է այդ կապը. Ռոբերտ Քոչարյան

Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ Ձեզ ասում:  Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ: Այս մասին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը: Նիկոլ […]

Մեծավանցիները, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում: 100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են, որպեսզի Կառավարությունը պատասխանի, թե ինչն է պատճառը, որ գրեթե 1 տարի է՝ սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին դարձյալ բողոքի ակցիայի ժամանակ […]

Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն, դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են․ Սուրենյանց

Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են։ Գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Իրական հակասություն՝ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ։ Այսօր կրկին անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառմանն, այս անգամ տեքստի բովանդակության ներքին հակասության համատեքստում: Նազելի Բաղդասարյանը հայտարարում է․ «ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող […]

Պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների ընդհանուր շահերին․ Պապիկյանը՝ չինացի գործընկերոջը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […]

Ռուսաստանցիների 81%-ը կարծում է, որ Պուտինը լավ է կատարում իր աշխատանքը․ սոցհարցում

Ռուսաստանցիների 81 տոկոսը դրական է գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը, հարցվածների 79%-ը վստահություն է հայտնել պետության ղեկավարի նկատմամբ։ Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Հարցվածների 11%-ը անվստահություն է հայտնել Պուտինին։ Հարցվածների կեսը (53%) կարծում է, որ Ռուսաստանի կառավարությունը բավականին լավ է աշխատում, 25%-ը կարծում է, որ Ռուսաստանի […]

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ընդգծեց Սարգսյանը: Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ սելավային հոսքերի պատճառով Լարսը փակ էր բոլոր […]

Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս․ Գագիկ Սուրենյան

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում Օգոստոս»,-գրել է Սուրենյանը։

Բոսնիայի չեմպիոնի լավագույն ռմբարկուն տեղափոխվեց «Նոա». պաշտոնական

Բոսնիայի և Հերցեգովինայի գործող չեմպիոն «Զրինսկիի» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա բոսնիացի հարձակվողը Հայաստանի գործող չեմպիոնի ու գավաթակրի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։ Մուլահուսեյնովիչը «Զրինսկիի» կազմում հանդես է եկել 2023 թվականի փետրվարից։ Այդ ընթացքում նա մասնակցել […]

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են դատախազությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ […]

Կարմրաշեն գյուղի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարերում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Կարմրաշեն գյուղի «Կարաջալղ» կոչվող տարածքում […]

Ադրբեջանը հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն՝ ուղղված հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական հիշողության վերացմանը․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ «Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների […]

Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող: Այս մասին հայտնել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում  ավարտված առաջնությունում՝ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ: Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում […]