Բոսնիայի չեմպիոնի լավագույն ռմբարկուն տեղափոխվեց «Նոա». պաշտոնական

Բոսնիայի և Հերցեգովինայի գործող չեմպիոն «Զրինսկիի» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա բոսնիացի հարձակվողը Հայաստանի գործող չեմպիոնի ու գավաթակրի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։

Մուլահուսեյնովիչը «Զրինսկիի» կազմում հանդես է եկել 2023 թվականի փետրվարից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն