Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, անվտանգությունն ամերիկյան ընկերություններն են իրագործելու. Ադրբեջանի պետական հեռուստաընկերության թողարկումից հատված վաշինգտոնյան հանդիպումից հետո

Հատված եմ ներկայացնում ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումից, որը եթեր է գնացել Վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝ Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճանապարհի անվտանգությունը ամերիկյան ընկերություններն են իրագործելու․․․»։ Որպես Ադրբեջանում պետական մակարդակով […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման. հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման. հայտարարություն

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը խոր մտահոգություն է հայտնում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։ Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը, որը միակողմանի և անարդարացի կերպով նպատակ ունի […]
ԱԳ նախարարությունը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը։ Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման […]
Պետք է ապահովել, որ սա իսկապես լինի խաղաղության և զարգացման ուղի, այլ ոչ թե գործիք օտարերկրացիների հեգեմոնիկ նպատակներն իրականացնելու համար. Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, անդրադարձել է ԱՄՆ-ի մասնակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային ուղու նախագծի իրագործման շուրջ համաձայնությանը՝ ընդգծելով այս հարցում Հայաստանի ինքնիշխանության պահպանման և ցանկացած ռազմական կամ անվտանգության ուժի չմիջամտելու կարևորությունը նախագծի իրականացման շրջանակներում: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը: Նա զգուշացրել է առանձնակի զգոնության և վերահսկողության անհրաժեշտության մասին՝ կապված ամերիկյան կողմի հնարավոր քայլերի […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում. Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ […]
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել 3 քաղաքացու

Օգոստոսի 11-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։
Հուսով եմ՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կարող է արագ հանգեցնել յուրաքանչյուր կողմի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը. Մակրոն

Հուսով եմ՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կարող է արագ հանգեցնել յուրաքանչյուր կողմի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը. այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի X-ում հրապարակման մեջ: «Ես հենց նոր խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման մասին։ Ես ևս մեկ անգամ ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների հանձնառության շնորհիվ […]
Մեզ թուրքի առաջ չկզող վարչապետ է պետք.քաղաքացիները հայհոյում են Փաշինյանին

Սա փաթեթավորված հանձնում է․ Սյունիքն էլ այդ միջանցքով կտան․ Անահիտ Հակոբյան

Հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում. Փաշինյանը՝ Մակրոնին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային […]
ՌԴ-ն պատրաստ է 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան՝ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը։ «Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ», — ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի նախագահը նշել է Երևանի և […]
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից բարձրաձայնված աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից: «Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ […]
ՊՆ N զորամասում զինծառայող է hանկարծամшh եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ […]
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […]
Տանկերը շալակեր, տանե՞ր. պատերազմից վեց ամիս առաջ կարգադրություն է եղել տանկերը չօգտագործել, յուղն անորակ է. Սեյրան Օհանյանի որդու պաշտպան

Օհանյանին մեղադրում են, որ բոլոր տանկերը տեղ չեն հասել: Ի՞նչ պիտի աներ, տանկերը շալակեր, տանե՞ր: Տանկ է, փչացել է, ի՞նչ անենք: Դեպքից (պատերազմից) վեց ամիս առաջ կամ մի քիչ ավելի շուտ զորամասը ստանում է գրություն պաշտպանության զարգացման ծառայությունից, որ տանկերը և տեխնիկան՝ նաև ԲՄՊ-ները, չօգտագործեն ուսումնական պարապմունքների ժամանակ, այսինքն՝ խոդ չտան, քանի որ մեջի յուղը […]
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է 39 մ երկարությամբ վերգետնյա հետիոտնային անցում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է 39 մ երկարությամբ վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այս մասին գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից»,-գրել է Խուդաթյանը:
Եղանակը Հայաստանում

Հայաստանի որոշ շրջաններում գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ օգոստոսի 12-ի երեկոյան հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հարավարևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով։ Ինչպես հայտնում են […]
Փաշինյանը Փեզեշքիանին ներկայացրել է Վաշիգնտոնի բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։ «Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները՝ շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային […]
Դատական նիստում քննության պետք է առնվի Միքայել Սրբազանի խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու հարցը. պաշտպանների թիմ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել է 2025թ. օգոստոսի 15-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը: Այդ դատական նիստին պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու հարցը:
ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն․ դր․ տուգանք Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի […]
«Թրամփի ճանապարհ» նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են ՀՀ-ի ռազմավարական ինքնուրույնությունը. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։ Այսպես կոչված TRIPP (Trump Route for International […]
Իրանն իր ընդդիմությունը բացահայտ արտահայտել է. ԱԳՆ խոսնակը՝ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ընդլայնման մասին

Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. այս մասին ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: Նա ընդգծել է, որ Իրանը, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական կարևորությունը, միշտ ակտիվ դեր է ունեցել այս տարածաշրջանի զարգացումներում, սերտ կապի մեջ է եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ «Իրան-Հայաստան հարաբերությունները, կարճ, բայց ապահով […]
ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական […]
Հայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: Դեպքի […]
Ավստրալիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինը

Ավստրալիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինը, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Կանբերայում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է The Canberra Times-ը: Վարչապետը որոշումը անվանել է պատմական քայլ, որը կփոխի Պաղեստինի արտաքին քաղաքականությունը: Ալբանեզեն ասել է, որ իր կառավարությունը կմիանա Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Կանադային՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինը ճանաչելու հարցում։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի սեփական պետություն […]
Հարձակումը, որի հետևանքով սպանվել էր «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը. ՌԴ ԱԴԾ

Այս տարվա փետրվարին Մոսկվայի «Ալիյե Պարուսա» բնակելի շենքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել էր «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, իրականացրել է մահապարտ-ահաբեկչը, որին խաբել են ուկրաինացի հեռախոսային խաբեբաները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ն։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հուլիսի վերջին «Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակել է որպես ահաբեկչական գործողություն։ […]
Կոյուղատարերի մաքրման համար քաղաքի բյուջեից մսխվել է 62 մլն դրամ. պոզով-պոչով կոռուպցիոն կենդանին բարգավաճում ու ծաղկում է Արգիշտի 1 հասցեում. ավագանու անդամ

Երևան քաղաքում գիշերը տեղի է ունեցել հերթական «անկանխատեսելի» ու 10րոպե տևողությամբ անձրև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը և հրապարակել տեսանյութ: «Կոյուղատարերի մաքրման համար քաղաքի բյուջեից մսխվել է 62 մլն դրամ։ Պոզով-պոչով կոռուպցիոն կենդանին բարգավաճում ու ծաղկում է Արգիշտի 1 հասցեում»,- գրել է նա:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է խմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարել թեժ գիծ

Հաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազագերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել տեսչական մարմինը:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկտվական համակարգից։ Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։