Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է 39 մ երկարությամբ վերգետնյա հետիոտնային անցում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է 39 մ երկարությամբ վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այս մասին գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից»,-գրել է Խուդաթյանը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն