Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանիի ուղերձը՝ Երևան կենտրոնի ՔԿՀ-ից. «Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ Գոհություն եւ փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության եւ մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ եւ աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել: Շնորհակալություն […]

Հետախուզման մեջ գտնվող երիտասարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին Սիսիանի բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՌԴ-ի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին: Առաջին նախագահը […]

Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա hարվածելու է հենց իրեն. Օսկանյան

Այսօր փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա։ Սարսափելի զայրույթ առաջացրեց։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, ով այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։   Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ […]

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Այցի շրջանակում […]

Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ այդ հարցն ինձ շատ է հուզում. Ավինյան

Պարոն Զարոկյան, ձեր մատնանշած խեղաթյուրված փաստերի վերաբերյալ երեք բան ասեմ: Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ավագանու անդամ Պեդրո Զառուկյանին: Մինչ այդ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը հայտարարել էր, որ Տիգրան Ավինյանն առանց մրցույթի երկու ընկերության Երևանի փողոցներում գովազդային վահանականեր դնելու իրավունք է տվել, որոնցից մեկը ներկայում Երևան Ավտոբուսի տնօրեն Էդուարդ Այվազյանն է, մյուսը […]

Արմավիրի համայնքային ոստիկանները Մրգաշատ գյուղի տներից մեկում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ ու պահում թմրանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաշատցու հողամասում հայտնաբերվեց կանեփի չորս թուփ, իսկ բակում` մարիխուանայի նմանվող զանգվածներ և «Խիմկայի» նմանվող լուծույթով հարյուրգրամանոց պլաստիկ […]

Բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից. Հասանով

«Անվերջ եղբայրություն-IV» բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն ռազմական փորձի փոխանակման և գործնական հմտությունների կատարելագործման, այլև միջազգային անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից: Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հասանովը ասել է, որ եղբայրական և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը, առաջադրված խնդիրների բարձր պրոֆեսիոնալ կատարումը վկայում են համերաշխության […]

Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը». քաղաքագետ

Ալիևը կրկին վերադարձել է իր հին բառապաշարին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Այսօր, Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովում, նա հայտարարել է․ «Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։ Սա շարունակությունն է […]

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման […]

Օկուպացված Արցախում ադրբեջանցի ձեռնարկատեր է ձերբակալվել

Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի ձեռնարկատեր է ձերբակալվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, օկուպացված Շուշի քաղաքում բնակություն հաստատած  Հասան Ասադովը իր ընտանիքի հինգ անդամների հետ ուղևորվում էր օկուպացված Ստեփանակերտ: Անցակետում ստուգելիս պարզվել է, որ ուղևորներից երկուսը քաղաք մուտք գործելու թույլտվություն չունեն։ Այդ պատճառով ոստիկանության աշխատակիցները մերժել են նրանց մուտքը։ Մերժումից զայրացած ավտոմեքենայի սեփականատերը գնացել է օկուպացված Ստեփանակերտ […]

Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում բացահայտվել է 140 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5 դեպք՝ փաստաթղթի […]

Ռուբինյանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԺ-ից: «Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ […]

Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ համատեղ բազմազգ զորավարժություն

Բաքվում անցկացվում է «Անվերջ եղբայրություն – IV» բազմազգ համատեղ զորավարժությունը՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:

Վճարահաշարկային կազմակերպությունները շուկայում զբաղված են պարզ թալանով, «մանր ժուլիկությամբ ժողովրդին գռփելով», ԿԲ-ն չի արձագանքում. Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց վճարահաշարկային կազմակերպությունների քաղաքականությունը և ԿԲ-ի արձագանքը։ Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը հաճախ հպարտանում է վճարային տերմինալներով գործարքների աճով, սակայն իրականում քաղաքացիները բախվում են անհիմն սահմանափակումների և բարձր միջնորդավճարների։ «Եթե երկու-երեք տարի առաջ հնարավոր էր 399 հազար դրամ փոխանցել մեկ գործարքով, հիմա սահմանը դարձրել […]

«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է

Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին  հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ մարինա Օհանջանյանը: «Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- նշել է նա:

Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ես մի նիստ կգումարեմ դեսպանությունում, բոլորիդ կհրավիրեմ: Այս մասին ասել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝  դիմելով լրագրողներին: Այն հարցին, թե ինչպես է գնահատում ադրբեջանական կողմից «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության օգտագործմանը՝ դեսպանը պատասխանել է, որ չի լսել: «Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է: Ո՛չ «Խաղաղության պայմանագրում», ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա, […]

Ադրբեջանից հայտնում են, որ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության բաժնի պետ Ֆարիզ Ալիևը: Նրա խոսքով՝ 2024 թվականին Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2019 թվականի համեմատ աճել է գրեթե հինգ անգամ։

Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում բնականաբար չկա. ՀՀ ԱԳՆ

Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Այս մասին հայտնում են ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում բնականաբար չկա: Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա […]

Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Իրանի հյուրընկալությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում […]

Շինթույլտվություն տվողը կարո՞ղ է քեռուս տղան էր. այսպիսի փնթի աշխատելաոճ չեմ ընդունում. Մեսրոպ Մանուկյան

Պարո՛ն Ավինյան, իմ աչքերի մեջ նայեք, բան ասեմ: Իմ ելույթները բարի խորհուրդ Ձեզ, մեկ-մեկ դրեք, նայեք, լսեք: Այս խնդրի մասին մի քանի տարի առաջ խոսել ու ասել եմ: Ասել եմ, որ շինարարներն այս օրն են ընկնելու, ասել եմ, որ մեր քաղաքացիներն անտուն են մնալու, ասել եմ, որ գույքահարկը շատ եք բարձրացնում:  Ո՞ր մեկն եք լսում, […]

Կրшկnցներ՝ Երևանում. տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում,  նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա […]

Անորոշություն դեռ կա, բայց խաղաղության պայմանագրից հետո կնկատվի ներդրումների հոսքի մեծացում. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը էականորեն կնվազեցնի Հայաստանի ռիսկայնության աստիճանը և կնպաստի ներդրումների մեծացմանը։ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելով՝ Գալստյանը նշեց, որ թեև միջազգային վարկանշային գործակալությունները դեռևս չեն կատարել Հայաստանի վարկանիշի վերանայում, արձագանքները դրական են։ «Գործընկերների ազդակները և արձագանքները բավականին դրական են։ Խոսքը թե՛ միջազգային […]

Սահմանվել է, թե ովքեր կարող են օգտվել Երևանում գույքահարկի արտոնություններից

Երևանի ավագանու որոշմամբ գույքահարկի արտոնություններ են տրվելու ԼՂ և ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների կամ մարտական հերթապահութայն ժամանակ զոհված, վիրավորում ստացած, վնասվածքներից մահացածների ընտանիքի անդամներին, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, գերեվարվածներին կամ անհայտ բացակայողների ընտանիքի անդամներին։ «Շատ կառուցապատողներ, հաշվի առնելով նաև այս տարվա որոշ չափով ավելի դանդաղ վաճառքի տեմպերը, սկսել են ֆինանսապես որոշակիորեն նեղվել: Օրենսդրական […]

«Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կունենա մայրցամաքները կապող ամենակարևոր տրանսպորտային հանգույցի դերը. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը», լինելով Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում կունենա մայրցամաքները կապող ամենակարևոր տրանսպորտային հանգույցի դերը, հայտարարել է Ալիևը: Այս մասին ասվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և Շանհայի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից մեկնարկած երկօրյա «Զարգացման և անվտանգության ռեզոնանսը. տարածաշրջանային համագործակցությունը և կառավարումը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնֆերանսի ինստիտուցիոնալ վերափոխման մեջ» […]