Շինթույլտվություն տվողը կարո՞ղ է քեռուս տղան էր. այսպիսի փնթի աշխատելաոճ չեմ ընդունում. Մեսրոպ Մանուկյան

Պարո՛ն Ավինյան, իմ աչքերի մեջ նայեք, բան ասեմ: Իմ ելույթները բարի խորհուրդ Ձեզ, մեկ-մեկ դրեք, նայեք, լսեք: Այս խնդրի մասին մի քանի տարի առաջ խոսել ու ասել եմ: Ասել եմ, որ շինարարներն այս օրն են ընկնելու, ասել եմ, որ մեր քաղաքացիներն անտուն են մնալու, ասել եմ, որ գույքահարկը շատ եք բարձրացնում:  Ո՞ր մեկն եք լսում, ու հիմա ասում եք՝ եկամուտների մեջ չենք պլանավորել, դա նորմա՞լ է: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝  ավագանու նիստի ժամանակ դիմելով Ավինյանին:

«Հարցս հստակ է. պարո՛ն Ավինյան, հստակ ասեք՝ քանի՞ միլիարդ դրամի մուտք չի լինելու այս արտոնության արդյունքում: Արտոնությունների մասին ձեզնից շուտ ես եմ ասել, որ այդ շինարարների վրա այս բեռը պիտի չփաթաթեք, փաթաթել եք՝ ձեր մուրը, ձեր գլուխը: Հիմա ինչքա՞ն փող, հստակ ասեք», — հարց է բարձրացրել Մանուկյանը:

Մանուկյանին նախ արձագանքել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով.

«Պարոն Մանուկյան ես ասեմ որ մենք բոլորով հավաքվել և ձեր ելույթներն ենք լսել», ապա հարցին, որը, թեև ուղղված էր քաղաքապետին՝ պատասխանել է Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:

«Պարոն Մանուկյան, ինչ վերաբերվում է պլանավորմանը. ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ, օրինակ 2025 թվականին urban.e-gov.am հարթակը կգործարկվի ու դրա գործարկման արդյունքում ի՞նչ գույքային միավորներ այդ օրենքի պահանջով կհայտնվեն ու ի՞նչ արժեք կգեներացվի», — պարզաբանել է Հակոբյանը:

Խոսելով արտոնությունների գումարի չափի մասին նա նշել է. «Այս պահին պոտենցիալը 3,5-4 միլիարդ է, եթե միջինացված ցուցանիշ ընդունենք՝ մոտավորապես 45-50%-ի չափ արտոնություն է նախատեսվելու, իհարկե, եթե բոլոր կառուցապատողները դիմեն կամ համապատասխան շինթույլտվության երկարաձգման գործընթացին հասնեն»:

Մանուկյանն արձագանքել է, ասել, որ քաղաքապետարանի աշխատողների դեմքին զարմանք տեսավ, իսկ այդ պատասխանը քաղաքապետարանին տան:

«Լու՞րջ եք խոսում, այսինքն՝ շինթույլտվություն տվողը կարո՞ղ է քեռուս տղան էր, դու՛ք եք էլի, դու՛ք տվել եք: Այդպես չի կարելի, այս խնդիրը կա ու լուծում է պահանջում է: Այսպիսի փնթի աշխատելաոճ, ներողություն, չեմ ընդունում: Ոչ մի անձի չեմ ուզում վերավորեմ, ոչ մեկը չստորանա իմ խոսքերից, որովհետև ինձ այդպիսի մեղադրանք է պարբերաբար առաջադրվում», — եզրափակել է  «Մայր Հայաստան» խմբակցության անդամը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն