Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ

«Հեղաշրջման գործով» մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Մասնակի բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունները՝ դատարանը որոշեց Հրայր սարկավագի նկատմամբ ընտրված խափանման միջոցներից ուժի մեջ թողնել բացակայելու արգելքն ու վերացնել վարչական հսկողությունը։ Մեղադրյալ Հրայր Հակոբյանն անակնկալի եկավ հանրային մեղադրողի […]

2026-ին չենք նախատեսում 2025-ի նկատմամբ պաշտպանական ծախսերի աճ, 2026-ի ծախսերն ունեն բնականոն աճ՝ 2024-ի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Պետք է արձանագրենք, որ մենք 2025 թվականին 2024 թվականի բյուջեի համեմատությամբ պաշտպանական ծախսերի շատ էական և կտրուկ աճ ենք ունեցել: Ընդ որում, այդ էական և կտրուկ աճը պայմանավորված է եղել նախ որոշակի հրատապ կարքներով: Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասն ուղղել […]

Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել՝ վերջացավ, խաղաղությունն ամբողջական հաստատված է. Արարատ Միրզոյան

Խաղաղությունը երբեք բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, այն ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա մենք ճանապարհի սկզբին ենք: Այս մասին Ազգային ժողովում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզյանը: «Նույնիսկ առաջ անցնելով ասեմ, որ եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք […]

Դատարանները տարիներով ձգձգում են վեճերը, այդ ընթացքում հարկ չի գեներացվում, մենք պետք է 1 դոլար ավելի ՀՀ բյուջե բերելու տրամաբանությամբ շարժվենք. Սուքիասյան

ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցեր ուղղեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին։ «Վերջին 7 տարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ինչ կարգի համակարգ ունենք և ինչպիսին էր մինչև 2018-ը։ Դուք 15 տարուց ավելի աշխատում եք։ Կուզենամ մեր երիտասարդ գործընկերներին բացատրեք՝ տարբերությունը որն է, ինչ ձևով են վարվել մարդկանց հետ, դատարաններն ինչ ձևով […]

Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան

Սեպտեմբերի 11-ին  կեսօրից հետո Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։  Այս մասին ֆեյսբուքյան ի էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում անձրև և ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի անկում կլինի՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով:  Վաղվանից օրերը ո՛չ շատ շոգ կինեն, ո՛չ էլ շատ սառը»:

Ճանապարհաշինական ընկերությունն ապօրինի շահագործել է պատմամշակութային հուշարձանի տարածքում գտնվող ավազահանքը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհաշինական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձան հանդիսացող բլրում գտնվող ավազահանքը՝ արդյունահանելով շուրջ 5000 մ/խ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված: Այս մասին հայտնում են […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպիսով, արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը այդ […]

Շիրակի թեմում առաջնորդական լիազորություններով հոգևոր տեսուչ է նշանակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, համատեղության կարգով, առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով: Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի […]

Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխքիներ. ԱՄՆ փոխնախագահ

Ուկրաինայի շուրջ բանակցությունները կոնկրետացել են երկու հիմնական հարցի շուրջ: Այս մասին OEN-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը: «Կարծում եմ՝ մենք այժմ այն ​​կետում ենք, երբ առնվազն սահմանափակվել ենք մի քանի հիմնական հարցի շուրջ։ Հարցերից մեկը տարածքայինն է։ Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, որը դեռևս ռազմական ճանապարհով չեն գրավել։  […]

Աբովյան-Եղվարդ ճանապարհի Նոր Գեղի հատվածում գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են ոռոգման ջուր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Պատճառը երկար ժամանակ գյուղացիներին ոռոգման ջուր չտալն է։ Երթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է […]

Երկարատև վերականգնողական փուլից հետո հետզհետե կվերադառնամ լավագույն մարզավիճակի. Էլինա Ավանեսյանն այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հյուրընկալել էր Էլինա Ավանեսյանին: Հայ թենիսիստուհին ծանոթացել է մարզաբազայի ենթակառուցվածքներին, շրջել փակ կորտերով։ ՀԹՖ նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանին, հետաքրքրվել նրա հաջողություններով, մարզիկի առողջական վիճակով։ Ավանեսյանը հայտնել է, որ երկարատև վերականգնողական փուլից հետո հետզհետե կվերադառնա լավագույն մարզավիճակին։ Վարդան Զաքարյանը կարևորել է Էլինա Ավանեսյանի անմիջական կապը հայկական […]

Դատավոր Մասիս Մելքոնյանը քաղաքական հարցեր է քննում ու 99% դեպքերում մարդիկ գնում են կալանքի, ի՞նչ է սա. Գառնիկ Դանիելյանը՝ ԲԴԽ նախագահին

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ անդրադառնալով դատավորների գործերի մակագրման գործընթացին։ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ որոշ դեպքերում գործերը ձեռքով են մակագրվում, ինչն առաջացնում է կասկածներ հասարակության մոտ: «Միշտ նույն քաղաքական գործերը հասնում են նույն դատավորներին։ Մեզ մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ գործընթացները օբյեկտիվ չեն, և […]

Ստեփանավանի ԲԿ-ի նախկին բժիշկները ահազանգում են կեղծ հիվանդների, հովանավորչության մասին, տնօրենը հերքում է. Hetq.am

«Հետք»-ին են դիմել Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները՝ պատմելով, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։ Նախկին աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի […]

Անցած 1 օրում բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

Անցած 1 օրում բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, […]

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում սեպտեմբերի 10-ի և 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​​​​Մարզերում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև […]

Թիմակիցներիս չեմ uպառնացել, չեմ նեղացել, ես ինձ եմ ընտրել. Բաթոյանը՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն չընտրելու համար թիմակիցներին սպառնացել է։ «Իմ թեկնածությունը առաջարկել էր Հասմիկ Հակոբյանը, և ես համաձայնել էի, որովհետև կարծում էի՝ լավ թեկնածու եմ։ Բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել։ Կային երկու թեկնածու, բնականաբար մեկը պետք է […]

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է Հայաստանի հավաքականի՝ Իռլանդիայի դեմ տարած հաղթանակին

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի՝ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին (2:1): Լուսանկարին կից գրված է. «Մեծ հաղթանակ Հայաստանի համար»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: «Այո՛, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի, Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի ու Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել է տեր Եսային: Նա նաև հավելել […]

ՀՀ-ն խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրшխավորման կապակցությամբ և զսպվածության կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին. ԱԳՆ

ՀՀ-ն խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և զսպվածության կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին՝ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Մեր անկախությունից անցել է 34 տարի, կինոթատրոններում հայերեն թարգմանությամբ ֆիլմեր չեն ցուցադրվում, այս հարցը լուծում չունի՞. Ռուբինյանը՝ նախարարին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ բարձրացնելով կինոթատրոններում ֆիլմերի հայերեն թարգմանության խնդիրը։ «Մեր անկախությունից անցել է 34 տարի, բայց կինոթատրոններում ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ։ Չկա գոնե մի կինոթատրոն, որտեղ ֆիլմերը լիովին հայերեն ցուցադրվեն։ Ես դեմ չեմ, թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ ռուսալեզու քաղաքացիների համար, լավ, այս […]

Տավուշում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել  Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:20-ի սահմաններում Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի […]

Խմբի անդամները 62 դրվագ գործողություններով կատարել են համակարգչային հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ՝ ավելի քան 41 դրվագ նույնաբնույթ գործողություններով համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել ուրիշի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ […]