Խմբի անդամները 62 դրվագ գործողություններով կատարել են համակարգչային հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ՝ ավելի քան 41 դրվագ նույնաբնույթ գործողություններով համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել ուրիշի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 150 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, խմբի անդամներից Վ.Պ.-ն 2022 թվականի փետրվարի 25-26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ ավելի քան 21 դրվագ գործողություններով ձեռք է բերել խոշոր չափերով՝ 1 մլն 960 հզր ՀՀ դրամ գումար։

Վ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Վ.Պ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն