«Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի» վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացնի բացառապես Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան

Իլուր-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, ՀՀ Առաջին նախագահը բավարարվեց հետևյալ հակիրճ պատասխանով. «Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը: Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, […]
Կասեցվել է «Միկա տուն-ռեստորան»-ի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Միկա տուն-ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան, 3-րդ փողոց, 35 տուն): Այսպես՝ սննդի կառույցները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք և ախտահանում, հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, […]
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

Վրաստանում կոռուպցիայի համար ձերբակալվել է նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետական անվտանգության ծառայությանը: Ջուանշեր Բուրչուլաձեն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիայի՝ պետական միջոցների յուրացման մեջ: Նրան սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում: Բուրչուլաձեն պաշտոնը զբաղեցրել է 2021-2024 թվականներին, «Վրացական երազանքի» անդամ է: Վերջերս ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել են նրա […]
Լոռիում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Անդրեյ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի […]
Թուրքիայում տաքսու վարորդը խաբեությամբ 12,000 դոլար է խլել Իոսիֆ Պրիգոժինից և Վալերիայից

Երգչուհի Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը Ստամբուլում տաքսու վարորդի խաբեության զոհ են դարձել: «Եղեք զգույշ Թուրքիայի տաքսիստների հետ։ Վարորդը ուղղակի մեզ խաբեց։ Այնտեղ հաշվիչը ցույց է տալիս թվեր բազմաթիվ զրոներով, իսկ այդ լիրանով շատ դժվար է կողմնորոշվել։ Մի քանի անգամ վճարային տերմինալը սխալ էր ցույց տալիս, իսկ հետո կրեդիտ քարտից գանձվել է 12 հազար դոլար, ինչի […]
ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը նույնիսկ չի հարցաքննվել. նրա մայրը ձեռք է բերել 490 հազար, հայրը 200 հազար դոլարանոց առանձնատուն, սա ո՞նց է լինում. պատգամավոր

Այսօր քննարկում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցը և երբ խոսում ենք կոռուպցիայից, ես իհարկե չեմ կարող չխոսել ԱՆԻՖ-ի մասին մասին։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ԱՆԻՖ-ը հիմնադրամ էր, որ ստեղծվել էր միջազգային դոնորներիններին գրավելու, դեպի ՀՀ ներդրումներ բերելու համար, սակայն մի քանի տարի […]
Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2024-2025 թվականների ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով […]
Իր նկարը, որ դնեն, մարդ կհավաքվի, բայց ի՞նչ կանեն այդ նկարի հետ. Իշխան Սաղաթելյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Իր նկարը, որ դնեն, մարդ կհավաքվի, բայց այդ մարդիկ ինչ կանեն այդ նկարի հետ՝ թող ինքը մտածի: Հանրային ընկալումն իրենց շուրջ բոլորս գիտենք՝ ինչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված հետևյալ խոսքերին. «Իրենք յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու […]
Բազմաբնակարան շե՞նք, թե՞ առանձնատուն․ ինչ է իրականում կառուցում Մարությանը՝ Մոնումենտում. Civilnet.am

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում հայտարարել է, թե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք է կառուցում։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը: Ավինյանը այս պնդումն արեց՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթին, որը հիշեցրել էր իշխանությունների՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին նախկին հայտարարությունները և դրա համատեքստում ներկայացրել «Հետքի» հետաքննությունից լուսանկար, որում Տիգրան Ավինյանի հոր՝ Սևանում կառուցվող […]
Թրամփը Լուկաշենկոյին Սպիտակ տան պատկերով ճարմանդներ է նվիրել

Թրամփը Լուկաշենկոյին նվիրել է Սպիտակ տան պատկերով ճարմանդներ: Այս մասին հաղորդում է Belta-ն: Նվերը Բելառուսի պետության ղեկավարին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլը: Լուկաշենկոն նշել է, որ ճարմանդները «հետաքրքիր» են և հավելել, որ կփորձի «պարտքի» տակ չմնալ:
Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչ 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 6 տարաներում լցված օղի և կոնյակ, տարբեր տարողությամբ 76 […]
«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներթափանցման փորձ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքրել էր 5 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
TRIPP-ի մոդելում Հայաստանը անցման երկիր է, բայց ոչ տարանցման կենտրոն, սա փոխադրումային իմիտացիա է, ոչ՝ տնտեսական դիվիդենտ․ Անանյան

TRIPP-ի մոդելում Հայաստանը անցման երկիր է, բայց ոչ տարանցման կենտրոն։ Սա փոխադրումային իմիտացիա է, ոչ՝ տնտեսական դիվիդենտ։ Գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ «Բացահայտում ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական իրագործելիության տեսանկյունից հինգ խումբ սահմանափակումներից 1-ին սահմանափակման (1․ Տարանցիկ ներուժի սահմանափակում) մանրամասները։ Երբ որևէ երկիր ուզում է դառնալ «տարանցիկ կենտրոն», առաջին հարցը պիտի լինի՝ ինչպիսի՞ […]
Արդաբիլի նահանգը պետք է օգտագործի Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանության հնարավորությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Արդաբիլի նահանգում ներդրողների և գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի առկա խնդիրները կարելի է լուծել ներքին ռեսուրսների հաշվին: «Մենք կարող ենք ինքներս լուծել մեր խնդիրները։ Այսպես են ապրում այն երկրները, որոնք նավթ ու գազ չունեն և ստիպված են դրանք գնել։ Մենք էլ պետք է հենվենք սեփական ուժերի վրա։ Եթե […]
Արցախի պետնախարարի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամը կաջակցի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին

Հաշվի առնելով մեր հայրենակիցների օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի նախաձեռնությամբ օրեր առաջ ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը: «Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել և թեթևացնել պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքների, 2023 թ․ սեպտեմբերի 25-ի աղետալի պայթյունից տուժածների, վիրավոր ու հաշմանդամ դարձած մեր քաջորդիների, ինչպես նաև սոցիալապես առավել խոցելի ընտանիքների հոգսերը։ […]
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ, հայտնում է «Ներաձուրիների» պաշտոնական կայքը: Gentleman մրցանակաբաշխության հոբելյանական 30-րդ թողարկումը, որը նվիրված է Fair Play-ին, կայացել է հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում: «Ինտերը» դարձել է երեկոյի գլխավոր հերոսը՝ արժանանալով մի քանի մրցանակի: Մրցանակակիրներն էին ակումբի նախագահ և գլխավոր գործադիր […]
7 հոգի փողոցում չեն կարա հավաքեն, իմ նկարը դնեն, ավելի շատ մարդ կգա. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան պարգևավճար կտրամադրի Ուկրաինայի հետ ոչ-ոքի խաղացած Ադրբեջանի հավաքականի խաղացողներին

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի ղեկավարությունն անտարբեր չի մնացել աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ուկրաինայի հետ Ադրբեջանի հավաքականի ոչ-ոքիի (1:1) նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները դրամական պարգև կստանան այդ արդյունքի համար: Ղեկավարությունն այդ խաղում հիմնական կազմում դուրս եկած յուրաքանչյուր խաղացողի 25,000 մանաթի չափով պարգևավճար է հատկացրել: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները կստանան այդ […]
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չենք ընդունում, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չեն ընդունում: «Երեկ տարաբնույթ հարցեր ուղղվեցին կառավարությանը, նաև վարչապետին, նախաստորագրված հուշագրի հետ կապված և վարչապետը շեշտադրեց հետևյալ հանգամանքը. ինչ հասկացություն ուզում է քննարկվի, ինչ մեկնաբանություն ուզում է որոշակի երևույթին տրվի՝ դա պետք է լինի կարևոր հատկանիշների շրջանակներում՝ իրավազորություն, […]
Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց […]
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում

Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության […]
Ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա, ինչքան ուզում է՝ «թռեք օդ, իջեք ներքև». Ալեն Սիմոնյան

Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու: Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային […]
Ոսկեվազի լավաշի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ): Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես՝ չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, […]
Հայտնի է, թե ինչ հոդվածով են ձերբակալել Վարդան Ղուկասյանի որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է:
Հայաստանն իր քաղաքականության մեջ որևիցե բան չի արել և չի անի, որը միտված կլինի իր հարևանների դեմ, այդ թվում՝ Իրանի. Ալեն Սիմոնյան

Փոքր երկրները միշտ մեծ երկրների համար առևտրի և իրար ազդեցության ոլորտներ մեծացնելու և փոքրացնելու համար են եղել: Բոլոր գերտերությունները միշտ ձգտում են դառնալ մեծ ազդեցություն ունեցող, և հակառակը՝ մյուսները ձգտում են նրանց ազդեցությունը քչացնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ դա հեշտ է անել փոքր […]
Փաշինյանը պետք է պատասխան տա եռաբլուրը ընդլայնելու, Հայաստանը դավաճանելու համար. հարցախույզ

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնող հանցավոր խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված […]
Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը նշել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի առաջիկա «Запад-2025» համատեղ զորավարժություններով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը։ «Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Բելառուսի հետ սահմանը նաև Շենգենյան գոտու սահմանն է», — ասվում է Արտաքին […]
Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Հակոբ Շ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում թիվ 161 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով կանաչ գազոնում և հետիոտնի […]
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելով՝ իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել․ Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ […]
ՇՎՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են էական խախտումներ, այդ թվում՝ վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում, թերլիցքավորում և QR կոդի բացակայություն։ Հայտնաբերված […]
5 ճշմարտություն, որ ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկա 10 ամիսներին. թյուրքագետ

5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկ 10 ամիսներին: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական է տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։ Ադրբեջանը […]